Օրվա լրահոսը

Հիմա ալ Սահմանադրութի՞ւնն է յանցաւորը. «Հայրենիք»

Դեռ որքա՞ն կարելի է խաբել, որքա՞ն կարելի է խաբուիլ

Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը. «Հրապարակ»

Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է:

«Արցախից ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած 150 հազար հայերի հարցը նույնպես քայլ առ քայլ խճճելով՝ կարող են վերացնել»․ Մարիամ Ավագյան

«Հայության գոյութենական պահանջն անհնար է դարձնում այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձը` բազում առումներով, նաեւ որովհետեւ դա միջազգային իրավունքը բազում անգամներ ոչնչացրած ու նսեմացրած հայակեր նավթային բռնապետի երեւակայությունն է»։

Երիտասարդ փոխնախարարը հասցրել է մեծ ունեցվածք կուտակել․ «Ժողովուրդ»

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն: Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել,

ԵԽԽՎ-ն ընտրեց ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար

Նա կպաշտոնավարի 6 տարով՝ 2024-ի ապրիլի 1-ից։

«Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի ԵԽԽՎ վերադառնալու ուղղությամբ»․ Փոլ Գավան

Ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերն առնվազն մեկ տարով չվավերացնելու հարցում կոնսենսուս կար ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի միջև՝ բացի պահպանողականներից։

Որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել. «Փաստ»

Ահռելի կորուստները չտեսնել տալու համար դրանք տեղայնացնում են փոքր ձեռքբերումներով։

Այրվել է Անի Պեմզայի վարչական կենտրոնի շենքը

Նախնական պատճառը հոսանքի կարճ միացումն է։

Սուրեն Զոլյան. Հայաստանի պարագայում ավելի հավանական է Սիրիայի սցենարը, ոչ թե Ադրբեջանի կողմից ամբողջական կլանում. «Հրապարակ»

Որ այդ բոլոր տարածքները եղել են Իրանի տարածքներ, զավթել է Ռուսաստանը, եւ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն, որ այդ տարածքներն անցնեն Թուրքիային` մոտավորապես այսպիսի կոնսենսուս կա: Այսինքն, ոչ թե մեր շահն են պահում, այլ՝ իրենց։

Այսինքն՝ թենիսի կորտերի տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել. «Ժողովուրդ»

Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը

Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Աբովյանի, Գավառի,

Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ․ Դավիթ Տոնոյանի «ասիմետրիկ պատասխանը» Ավետիք Իշխանյանին

Բազմիցս պահանջել եմ բաց դատավարություն անցկացնել: Փաստաբաններս խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որեւէ դեպքում հանրային արձագանք չեմ լսել որեւէ իրավապաշտպանի կողմից: Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բեւեռացումը արտացոլվում է նաեւ իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» եւ «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի եւ դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»:

Առաջարկում եմ այդ աստիճանի չնվաստանալ

Դեմագոգիայի մեջ ընդունված հնարքներից մեկը հետեւյալն է. դիտմամբ խեղաթյուրել ընդդիմախոսիդ ասածը, կամ դրանից անել «հեռու գնացող հետեւություն», որն ասածից բացարձակապես չի բխում, իսկ այնուհետեւ ջախջախել այդ հնարած թեզը: Օրինակ, ամուսինը վեճի ժամանակ կնոջը խնդրում է իր վրա ձայնը չբարձրացնել, ինչին կինը պատասխանում է. «Հա՜, ես գիտեմ՝ դու ուզում ես, որ ես քեզնից ծնկաչոք ներողություն խնդրեմ»:

Հազալիս բերանում մետաղական համի առաջացման պատճառները

Խորխոտ հազի պատճառով բերանում հաճախ կարող է մի փոքր արյուն հայտնվել՝ մետաղական համի զգացում առաջացնելով հազալու ժամանակ։ Դա, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս, բայց ոչ միշտ է ահազանգում լուրջ խնդրի մասին։ Մետաղական համը հիմնականում հուշում է վերին շնչուղիների վարակի, հարբուխի մասին, սակայն կարող է այլ պատճառներով էլ առաջանալ, որոնց արժե ուշադրություն դարձնել։ Վերին շնչուղիների վարակներ

Ինչո՞ւ էր մի ժամանակ Ալիևը մեծ հոժարությամբ համաձայնում հանդիպել Բրյուսելի միջնորդության հարթակում, իսկ հիմա՝ ոչ․ «Փաստ»

Պարզ է, որ ԵՄ-ի միջնորդությունն այլևս Ադրբեջանին պետք չէ, քանի որ Բաքուն այդ հանդիպումներից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ ԵՄ-ի միջնորդության պայմաններում էր, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի ինքնորոշմանը հասնելուն միտված իր դիրքորոշումից և Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մենուա Սողոմոնյան․ «Նախկինում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրող Փաշինյանը պահում է սուպերվարչապետական Սահմանադրությունը»․ «168 ժամ»

Փաշինյանն անում է այն, ինչ թելադրում են. առաջինն Էրդողանն ու Ալիևն են հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, ուստի այսօր նրանց ասածն է կրկնում Նիկոլ Փաշինյանը՝ փաթեթավորելով նոր Սահմանադրության անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական փոփոխությունները կառավարելու հրամայականով։

Պահանջուեցաւ քայլերու ձեռնարկել, երաշխաւորելու համար պաքուի կողմէ ապօրինի կերպով պահուող առաւել քան 80 հայ գերիներու

«Եռագույն».  Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Հայ Դատը ներկայացնող պատուիրակութիւն մը մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ շարք մը հանդիպումներ ունեցաւ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան եւ Ծերակոյտի անդամներու հետ՝ պահանջելով անոնցմէ, որ գործնական եւ կտրուկ քայլերու դիմեն Արցախի մէջ ցեղասպանութիւն իրագործած պաքուի իշխանութիւններուն դէմ, միաժամանակ շեշտելով իրենց հայրենի հողէն բռնի տեղահանուած արցախահայերուն անմիջական աջակցութիւն տրամադրելու եւ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունել է ԵՄ-ի շեշտադրումները Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի քննարկմանը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք միության տարածած հայտարարությունը․ «ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Խորհուրդը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային՝ իր դիվանագետների արտաքսման և ԶԼՄ-ների վերջին հարձակումների կապակցությամբ: Նախարարները համակարծիք են այն հարցում, որ

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը

Նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը

Խաղաղապահների հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների հարց է. Լավրով. «Ա1+»

«Ռուսները կնպաստեն Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, ովքեր ցանկանում են դա անել», ասում է ՌԴ ԱԳ նախարարը

Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ. «Ազատություն» ռ/կ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։ «Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախարարը։ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում

Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Toyota Camry-ն

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության էստակադայի տակ բախվել են 44-ամյա Վարդան Մանուչարյանի վարած Toyota Camry և 26-ամյա Գոռ Իսահակյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել

«Խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք». Սոնա Ղազարյանը՝ Կիպրոսի նախագահին

«Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ իրենք աջակցում են ցանկացած ջանքի, որը ներառում է երկրների միջեւ համագործակցություն:

Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական քոլեջ

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։ Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների

«Մենք շատ ինքնաքննադատաբար ենք տրամադրված մեր իսկ համակարգի նկատմամբ։ Դա մի կողմից գուցե վատ է, բայց մյուս կողմից լավ է, որովհետև խոսում է մեր բարձր ակնկալիքների ու պահանջների մասին». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում   Խորհրդարանական լսումների հարգելի՛ մասնակիցներ, Արդեն երկրորդ անգամ կրթության ոլորտի կարևոր խոսակցություն ենք ունենում Կրթության միջազգային օրվա շրջանակում․ երկու տարի առաջ այս օրերին խորհրդարանական լսումներ էին հանրակրթության օրենքի կարևորագույն փոփոխությունների վերաբերյալ, որոնք այժմ իրականություն են դառնում: Այսօր խոսելու ենք

Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ռումինիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման վերընթաց դինամիկան հետայսու ևս կպահպանվի՝ ներգրավվելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային

Առաջնորդության ֆորումին հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատարը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին: Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել

«Սա ԵԽԽՎ-ի կողմից համարժեք քայլ էր»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ադրբեջանական պատվիրակությանն առնվազն մեկ տարով ԵԽԽՎ-ից հեռացնելու մասին

Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ԵԽԽՎ-ում պահպանողականների խումբը միշտ էլ պրոադրբեջանական դիրքորոշումներով է աչքի ընկել, և նրանց խոսնակի դիրքորոշումը զարմանալի չէր։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031