Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

Հունվար 24,2024 22:55

Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ռումինիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման վերընթաց դինամիկան հետայսու ևս կպահպանվի՝ ներգրավվելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ֊ԵՄ հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031