Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվար 25,2024 10:15

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031