Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք». Սոնա Ղազարյանը՝ Կիպրոսի նախագահին

Հունվար 24,2024 23:25

Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Ձերդ գերազանցություն,

Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում:

Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում փոխկապակցվածության բարձրացմանը: Այս նախագիծը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների միջեւ համագործակցությանն ու կայուն խաղաղությանը:

Պարոն նախագահ, ինչպե՞ս է Կիպրոսը վերաբերում այս նախագծին»:

 

«Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ իրենք աջակցում են ցանկացած ջանքի, որը ներառում է երկրների միջեւ համագործակցություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031