Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մի հոգին է, որ Բազեյանի, բոլորի դեմ ցուցմունք է տալիս, նա ազատության մեջ է: Նրան եւս առաջադրված է նույն մեղադրանքը, որը վերաբերում է գործով անցնող մյուս անձանց». փաստաբան. «Հրապարակ»

Հունվար 25,2024 10:53

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը դատարանը հերթական անգամ երկարաձգել է 2 ամսով։ Այս մասին մեզ ասաց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Բազեյանին ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության յոթ անդամներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, թե Բազեյանն ու մյուսները Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ են կազմակերպել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել, այսինքն՝ ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է։

Ձերբակալումից երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, Բազեյանն ու մյուս մեղադրյալները կալանավորվեցին, եւ մինչ օրս, բացառությամբ գործով անցնող եւս մեկ հոգու, բոլորը գտնվում են անազատության մեջ։

Պաշտպանին հարցրինք՝ բոլոր մեղադրյալները հարցաքննվե՞լ են, կա՞ն իրարամերժ ցուցմունքներ, ինչ-որ մեկը Բազեյանի դեմ ցուցմունք տվե՞լ է։ «Այդ մի հոգին է, որ բոլորի դեմ ցուցմունք է տալիս, նա ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրան եւս առաջադրված է այն նույն մեղադրանքը, որը վերաբերում է գործով անցնող մյուս անձանց։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031