Օրվա լրահոսը
Օդի ջերմաստիճանը կնվազի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, բուք
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն` տեղ-տեղ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 14-16 աստիճանով:
Արցախի հարցը փակուած չէ. կարելի չէ լուռ մնալ ոճիրին, անոր ուրացման եւ շարունակման վտանգին դէմ յանդիման. «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրեայ նիստերը հասան իրենց աւարտին
Cilicia TV – Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ գումարուած «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրեայ նիստերը (19-20 Յունիւար 2024) հասան իրենց աւարտին։ Առկայ հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ
«Путинизм-Зло», «Վերջ ֆաշիզմին, հոմոֆոբիային ու սեքսիզմի՛ն». Երեւանում անցկացվեց հակապուտինյան ակցիա ու ստորագրահավաք
Սաշա Բելիկը հորդորեց հավաքվածներին քաղբանտարկյալներին նամակներ գրել: Նա խոսեց Պուտինի՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության մասին՝ ասելով՝ ինչպես հայտի է Պուտինի վերջին մեկնաբանություններից, մենք պայքարում ենք, որպեսզի Ռուսաստանում չլինեն գենդերային չեզոք զուգարաններ:
Առևանգել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամին . Shamshyan.com
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։
Իրանն արդարացնում է իր հրթիռային հարձակումները
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերը հունվարի 16-ին օդային միաժամանակյա հարված հասցրեցին Իրաքի, Սիրիայի և Պակիստանի տարածքներին։ Թեհրանը հայտարարեց, որ հարվածել է թշնամական ուժերի հենակներին, որոնք տեղակայված են այդ տարածքներում։ Դրանք են Իրաքում՝ Իսրայելն ու Իրանի ընդդիմադիր քրդերի խմբերը, Սիրիայում՝ Իսլամական Պետության ուժերը (ԴԱԻՇ-ISIS), իսկ Պակիստանում՝ Իրանի բալուչ ժողովրդի ընդդիմադիր խմբերի և հատկապես «Ջեյշ օլ
«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խիստ մտահոգված է ադրբեջանական վանդալիզմի շարունակման և անպատժելիության փաստից․ հայտարարություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանն իրականացված ադրբեջանական վանդալիզմին։ Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել են որպես պատվանդաններ աշխատանքային
Գառնիկ Հայրապետյան․ «Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ»
Քիկբոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիայի մարզիկները մրցաշրջան 2023-ում բարձր նվաճումների են հասել միջազգային խոշորագույն մեկնարկներում․ աշխարհի գավաթի խաղարկություն՝ 3 ոսկի, 2 արծաթ, Եվրոպայի առաջնություն, որն անցկացվել է Թուրքիայում՝ 2 արծաթ, 3 բրոնզ, արեւելյան մարտարվեստների փառատոն՝ 1 ոսկի, 3 արծաթ։ Եվ սա միայն պաշտոնական առաջնությունների ցուցակն է։ Այս արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնում են ազգային ֆեդերացիայի նախագահ, գնդապետ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը,
Աֆղանստանում դեպի Ռուսաստան մեկնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել
«Ա1+» – Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ Ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջաններում։ Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, Աֆղանստանում կորած Falcon 10 ինքնաթիռը նախօրեին դադարել է կապի դուրս գալ և անհետացել ռադարների էկրաններից: «Նախնական տվյալներով ՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ ՝ անձնակազմի
31-ամյա վարորդն ամենաբարձր աստիճանի խմած վիճակում կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու ջարդել մի քանի ավտոմեքենաներ. Shamshyan.com
Երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։ Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,
Բաքուն բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024 թ., իբր, «մայրաքաղաք»։ Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։ Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի
Բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է
Հունվարի 21-ին, ժամը 01։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 54 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝
Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի մանկավարժներ, ինչպես գիտեք, Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում՝ բոլոր դպրոցներում հետագայում նույն ձևաչափը կիրառելու համար։ Չորրորդ դասարանում գիտելիքի ստուգման քննություններ չեն լինի, երեխաները ամփոփիչ բնութագրերի միջոցով կփոխադրվեն։ Որպեսզի միաժամանակ տեղեկացված լինենք երեխաների առաջադիմության ընդհանուր պատկերից, նախատեսում ենք չորրորդ
Ժիրայրը կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին։ Ժիրայրը մեկն էր մեր այն հայրենակիցներից, որ 90-ականներին Հայաստան տեղափոխվելով` կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։ Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր։
Հայաստանում բիզնեսն ազատագրված է․ Կարեն Անդրեասյան
ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ: Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք:
Էմանուել Մակրոնն անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։ «Բալկանները, Հայաստանը […] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», – ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը տանում է նրա հեղինակության նսեմացման․ «Հայացք Երևանից»
Քանի ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսել են դասերը, հակիրճ կանդրադառնամ կրթության ոլորտին՝ մասնավորապես կրթական նոր չափորոշիչներին։ Ո՞ւր են տանում այդ չափորոշիչները: Երկրորդ կիսամյակից հետո՝ ուստարվա վերջին, երբ 4-րդ դասարանում փոխադրական ստուգարք չի նախատեսվում, եւ ուսուցիչները կգրեն աշակերտների մասին բնութագրեր (բնութագրիչներ)՝ այն դեպքում, երբ 2-րդ դասարանում նույնպես չեն գնահատում, եւ այդ «բնութագրիչ» կոչվածի ձեռքին են մնացել
Եկեք մի հատ հանրային վստահություն վայելող Սահմանադրություն ընդունենք, միանգամից բոլոր հարցերը կլուծվեն․ «ՉԻ»
Նորից շուռ եկավ Սահմանադրության վերաբերյալ. Փաշինյանն Արդարադատության նախարարություն էր գնացել, որտեղ էլ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»: Բայց էս նույն Փաշինյանը մի քանի տարի առաջ, օրինակ՝ 2019-ի հուլիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ սխալ են Սահմանադրության հաճախակի փոփոխությունները: Ինչի՞ էր այդպես հայտարարում. որովհետև
Միայն միտքը, որ ՀՀ-ում կա իրենից բարձր հեղինակություն ունեցող ուրիշ մեկը, Փաշինյանին բարոյահոգեբանորեն ոչնչացնում է. «Հայացք Երևանից»
Արդեն ավելի քան ակնհայտ է, որ գործող իշխանության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջրերը մեկ առվով չեն գնում: Երկրի երկու կարեւոր հաստատությունների միջեւ անհամերաշխության, երկպառակության որոմը գլուխ էր բարձրացրել դեռ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունից հետո, երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ փողոցից եկած ՔՊ-ական «անհայրենիքներն» առաջնային կարգով խոցելիք երեք նշանակետ ունեն՝ եկեղեցի, բանակ, դպրոց: Սրանք պետությունը
Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական
Ապօրինի ծառահատում կատարած և էկոպարեկների մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են
Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ Ա. Ղարաքեշիշյանը և Ֆ. Կոստանդյանը հերթական գործուղումից վերադառնալու ճանապարհին Տավուշի մարզի Իջևան-Վազաշեն համայնքների խաչմերուկի հարակից տարածքում նկատել են դաշտամիջյան ճանապարհից դուրս եկող փայտանյութով բեռնված, առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ, որից հետո բարձված փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել մեքենաները: Վերոնշյալ մեքենաների վարորդներն ընդդիմացել են,
«Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար»
Հայ դարավոր գրականությանը նոր գույն ու փառք, նոր գոհարներ նվիրած շողշողուն անուն է Սիլվա Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդն ինքնաբուխ ձևով նրան կոչել է ամենայն հայոց բանաստեղծուհի և այսօր էլ՝ հունվարի 20-ին, եկել էր հարգանքի տուրք մատուցելու շիրիմի մոտ, մեծարելու նրա hիշատակը: Բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն
Շունը քաղաքապետարանի բարեկամն է, երևանցին՝ ո՞չ
Երեւանի քաղաքապետարանը, կարծես, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու կամ այլ վայր տեղափոխելու մտադրությունից չի հրաժարվել։ Համենայնդեպս, այդ մասին որեւէ հայտարարություն կամ հրապարակային ելույթ չկա։ Ասում են՝ բանակցություններ են ընթանում «Արարատ» ակումբի հետ։ Ու գրեթե կասկած չկա, որ նրանց կհաջողվի գործը գլուխ բերել։ Այսինքն, ոչինչ, թող շրջակա թաղամասերի երեխաները սիրած մարզաձեւով զբաղվելու մեկ
Հունաստանը ներդրել է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության նոր հարկ՝ կլիմայական հարկ
2023 թվականի սեպտեմբերի 4-7-ը «Դանիել» փոթորկի հետևանքով մի քանի շաբաթվա խիստ բարձր ջերմաստիճաններից և համատարած անտառային հրդեհներից հետո 24 ժամվա ընթացքում թափվեց 800 մմ մթնոլորտային տեղում (ինչը գերազանցում է միջին տարեկան ցուցանիշը), որի հետևանքով Հունաստանում տեղի ունեցավ սաստիկ ջրհեղեղ` բնութագրվելով որպես ամենաաղետալի ջրհեղեղը երկրի պատմության մեջ, և որի հետևանքով արձանագրվեց տասնյոթ զոհ, ենթակառուցվածքների վնաս և
Որոշվեցին շախմատի Հայաստանի չեմպիոնուհին եւ մեդալակիրները
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության եզրափակչում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Մելինե Հարությունյանին, 7,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը եւ ճանաչվեց կանանց Հայաստանի չեմպիոն։ Նա մրցաշրջան 2024-ում Հայաստանը կներկայացնի կանանց ազգային հավաքականի կազմում։ Գաբոյանից կես միավոր հետ մնաց եւ արծաթե մեդալ նվաճեց Մարիամ Ավետիսյանը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Միլենա Գասպարյանը՝
Վահան Քերոբյանը գերմանացի գործարարներին առաջարկել է օգտվել ՀՀ կառավարության ծրագրերի հնարավորություններից
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ ծրագրերի
ՌԴ ԱԳ նախարարը ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ հերթական անգամ հանդես է եկել խիստ խոցելի հայտարարություններով. Ստեփան Հասան-Ջալալյան
2024 թ. հունվարի 18-ին՝ ռուսական դիվանագիտության գործունեության 2023 թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է. «…2022 թվականի աշնանը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովում (որտեղ մեզ և ուկրաինացիներին չէին հրավիրել, բայց ներկա էին հայերն ու ադրբեջանցիները), Է. Մակրոնը և Շ. Միշելը Երևանին և Բաքվին առաջարկել են հանդիպել: Արդյունքում
Մահացել է գործարար Ժիրայր Ավանյանը
Մահացել է «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր, գործարար Ժիրայր Ավանյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց տղամարդկանց բարձրագույն խմբի 84-րդ առաջնությունը։ Ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի կազմը։ Սա Ռոբերտ Հովհաննիսյանի երկրորդ նման տիտղոսն է։ Նա հավասարը չի ունեցել նաեւ 2011 թվականին։ Միանգամից երեք գրոսմայստերներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց անվան դիմաց
ՀՀ ԱԳՆ․ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել․ Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։ «ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել»,–ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ: Նյութն


















































