Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը տանում է նրա հեղինակության նսեմացման․ «Հայացք Երևանից»

Հունվար 21,2024 10:40

Քանի ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում վերսկսել են դասերը, հակիրճ կանդրադառնամ կրթության ոլորտին՝ մասնավորապես կրթական նոր չափորոշիչներին։

Ո՞ւր են տանում այդ չափորոշիչները: Երկրորդ կիսամյակից հետո՝ ուստարվա վերջին, երբ 4-րդ դասարանում փոխադրական ստուգարք չի նախատեսվում, եւ ուսուցիչները կգրեն աշակերտների մասին բնութագրեր (բնութագրիչներ)՝ այն դեպքում, երբ 2-րդ դասարանում նույնպես չեն գնահատում, եւ այդ «բնութագրիչ» կոչվածի ձեռքին են մնացել ուսուցիչները։

Չեմ նկատում, որ այդկերպ կրթության որակ է բարելավվում: Ընդամենը ծանրաբեռնվում է ուսուցչի աշխատանքը՝ ավելորդ թղթաբանությամբ։ Մի՞թե տեսանելի չէ, որ Հայաստանում ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձն ի ցույց է դնում, թե որքան երերուն են պետության հիմքերը։ Որպեսզի ամուր լինի երկիրը, պետք է բարձր լինի ուսուցիչների հեղինակությունը, բայց՝ ոչ նրանց ժամանակատար աշխատանքի ու աշակերտներին ծուլության հասցնելու հաշվին։

Որպես Արցախի ուսուցչուհի՝ շատ մեծ տարբերություն եմ նկատում, թե ուսուցիչը որքան կարեւոր դեր ուներ մեզ մոտ` ի տարբերություն Հայաստանի ուսուցչական հանրության։ Եթե ՀՀ վաստակավոր ուսուցչուհին մեկ դրույք դասաժամի դիմաց ստանում է մաքուր 94 հազար դրամ, ապա սա ուսուցչի աշխատանքի հանդեպ Կառավարության ցածր գնահատանքի մասին է խոսում։

Կարդացեք նաև

Այն ձեւականությունները, թե ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը հասնում է մինչեւ 400-450 հազար դրամի, բնավ չեն խոսում առ այն, թե ուսուցիչների աշխատավարձը բարձր է, երբ մի քանի տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձ ընդամենը ցամաք հացի գումար է։

Ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը տանում է նրա հեղինակության նսեմացման: Ու ջանքեր են պետք՝ հասնելու նրան, որ ուսուցիչը հանրության մեջ իրեն գնահատված եւ հարգված զգա, հպարտ ու արժանապատիվ, այլ ոչ թե օրվա գործից հոգնած եւ դեռ դպրոցի աշխատանքն էլ տանը շարունակելիս՝ մատյանների կամ գրավոր աշխատանքների վրա խոնարհված։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031