Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Հայրապետյան․ «Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ»

Հունվար 21,2024 15:45

Քիկբոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիայի մարզիկները մրցաշրջան 2023-ում բարձր նվաճումների են հասել միջազգային խոշորագույն մեկնարկներում․ աշխարհի գավաթի խաղարկություն՝ 3 ոսկի, 2 արծաթ, Եվրոպայի առաջնություն, որն անցկացվել է Թուրքիայում՝ 2 արծաթ, 3 բրոնզ, արեւելյան մարտարվեստների փառատոն՝ 1 ոսկի, 3 արծաթ։ Եվ սա միայն պաշտոնական առաջնությունների ցուցակն է։ Այս արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնում են ազգային ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանին, որը հաջողությունների հիմքը համարում է մարզիչների աշխատանքի որակը։ Հենց այդ նպատակով ֆեդերացիան ամեն տարվա վերջին կազմակերպում է մարզիչների որակավորման դասընթացներ եւ քննություններ։ Դրանց ավարտին հանձնվում են համապատասխան հավաստագրեր, ինչը մարզչին հաջորդ տարի նույնպես աշխատելու իրավունք է տալիս։

«Քիկբոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիան գործում է շուրջ 30 տարի եւ կարեւոր դերակատարություն ունեն պատանիների եւ երիտասարդների առողջության ամրապնդման գործում։ Մենք կարեւորում ենք երիտասարդների առողջությամբ եւ մարզական կարիերայով զբաղվող մարզիչների մասնագիտական որակները, քանի որ դրանց բացակայության պարագայում մարզումները մարող են նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ։ Մարզչական սեմինարների եւ գործնական պարապմունքների ընթացքում նրանց ծանոթացնում ենք նաեւ համաշխարհային ֆեդերացիայի կողմից իրականացված նորամուծություններին, որպեսզի իրանց մարզումները կազմակերպեն դրանց համապատասխան։ Այլապես, հնարավոր է, որ մարզիկը միջազգային մրցմանը մասնակցի, իր կարծիքով լավ, սակայն նրա մրցելույթը չհամապատասխանի նոր կանոններին ու պահանջներին։  Սա մեր համար նաեւ պարտադիր պահանջ է, քանի որ քիկբոքսինգը օլիմպիական ընտանիքի անդամ է եւ ընդգրկվել է պետական աջակցություն ստացող մարզաձեւերի ցանկ»,-ասում է ֆեդերացիայի նախագահը։

Խոսելով առաջիկա կարեւոր մեկնարկների մասին՝ նա առանձնացրեց փետրվարի կեսերին Խորվաթիայում կայանալիք  մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին այդ տարիքային խմբի հավաքականը նախապատրաստվել սկսել է դեռ անցած տարվա վերջից։

Aravot.am-ի հարցին ի պատասխան, Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ ամեն տարի ֆեդերացիան իր միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում նորոգում է գործող դահլիճները։

«Սրանից զատ առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս մարզերին, սահմանամերձ դարձած բնակավայրերի պատանիներին ու երիտասարդներին, որոնք ունեն հիանալի ֆիզիկական տվյալներ, սակայն զուրկ են դրանք զարգացնելու հնարավորություն։ Ըստ էության, այդ երիտասարդները՝ մեր վաղվա զինվորները, հայրենիքի սահմանների անմիջական պաշտպաններն են։ Իսկ դա շատ կարեւոր է անվտանգության համար։ Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031