Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին շախմատի Հայաստանի չեմպիոնուհին եւ մեդալակիրները

Հունվար 20,2024 23:34 Share

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության եզրափակչում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Մելինե Հարությունյանին, 7,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը եւ ճանաչվեց կանանց Հայաստանի չեմպիոն։ Նա մրցաշրջան 2024-ում Հայաստանը կներկայացնի կանանց ազգային հավաքականի կազմում։

Գաբոյանից կես միավոր հետ մնաց եւ արծաթե մեդալ նվաճեց Մարիամ Ավետիսյանը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ  Միլենա Գասպարյանը՝ 5,5 միավորով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել