Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Հունվար 20,2024 22:02 Share

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց տղամարդկանց բարձրագույն խմբի 84-րդ առաջնությունը։

Ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի կազմը։ Սա Ռոբերտ Հովհաննիսյանի երկրորդ նման տիտղոսն է։ Նա հավասարը չի ունեցել նաեւ 2011 թվականին։

Միանգամից երեք գրոսմայստերներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց անվան դիմաց գրանցեցին 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով Մանուելը զբաղեցրեց երկրորդ, Զավենը՝ երրորդ  հորիզոնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել