Օրվա լրահոսը

«Գալիս կառավարությանն ասում են՝ բա ինչի՞ մեր բակի շան հարցը չեք լուծում, էդ էլ անենք, հա, կգանք աղբն էլ հավաքենք». Փաշինյան

«Որ 5 մետր մայթ են դնում համայնքներում տված դոտացիաներով, սուբվենցիաներով, առավոտից իրիկուն ասում են՝ տեսեք մեր համայնքը էս արեց, որ մի հատ շիշ է մայթին դրած լինում, ասում են՝ կառավարությունը ինչի՞ էս շիշը չի վերցնում»:

Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ որակյալ կրթությունը կերաշխավորվի պետության կողմից

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով մրցույթի դիմումների ընդունումը։ Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը: Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև

«Վանաձորցիները կառավարությանն փոխանցեցին՝ կախիչով ու ցնցուղով ոչ մի գեղջկական շոու չի կարող մեզ համոզել, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի»

Արմենուհի Կյուրեղյանը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին։

Հայկ Կոստանյան․ «Հիմա դուք մտածում եք, որ քաղաքապետարանի ուժը պատում է «Տաշիր պիցցայի» վրա, չի՞ պատում «Մուլտի ուելնեսի» կամ «Քուին բուրգերի» վրա»

Քաղաքապետի խոսնակի ներկայացմամբ՝ «Մուլտի Ուելնես»-ը, ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսն է, եւ «Քուին Բուրգեր»-ը կշարունակեն իրենց գործունեությունը Օղակաձեւ այգում, քանի դեռ այդ հատվածի բարեկարգման ներդրումային ծրագիր չի ներկայացվել

Խանդանյանը բարձր է գնահատել ԵՄ դերակատարությունը Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում

Եկել են ուսումնասիրելու մեր երկրի անվտանգային իրավիճակը, քաղաքական գործընթացները, նաեւ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական խնդիրներին

«Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսի, ասում է՝ չկա սահման, էլի մի 20 կմ առաջ կգա, ի՞նչ հակաքայլ եք առաջարկում». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Փաշինյանն ասաց. «Մենք մի բան չենք նկատել՝ անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է: Ընդհանրապես անվտանգային այս ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր ձեւակերպումները պետք է լինեն բացառիկ լեգիտիմ»:

Իր լսածի և տեսածի հիման վրա Միյատովիչը եզրակացրել է՝ ԼՂ-ի հայերի հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն է եղել. «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն»

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների արդարացի պաշտպանության ուղղությամբ

Հայտնի է՝ ով կնշանակվի Լոռու մարզպետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ կնշանակվի Արամ Ղազարյանը: Նա նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: Այնուհետև նշանակվել էր Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։

Քաղաքապետի խոսնակը՝ Ավինյանի «ճանճերի նման հավաքվում են» արտահայտության մասին․ «Երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորող հայտարարություններ են լինում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»

«Դա քաղաքական ենթատեքստ ուներ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսպես պատասխանեց լրագրողների դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանը ճանճերի հետ է համեմատել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվել Օղակաձեւ այգու թենիսի կորտերի քանդմանը։ Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի վերակառուցման ծրագրի եւ դրա շրջանակում թենիսի կորտերի քանդմանն անդրադառնալով, ասել

«Բարդ ժամանակներ են Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ աջակցություն է ակնկալում ՀՀ-ն Ավստրիայից». Էվա Էռնստ Ձիձիչ

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, եւ այդ ժամանակաշրջանից դրանք դինամիկ զարգանում են: Այս մասին հունվարի 17-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը: «Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման,

Փորձը բազմիցս է ապացուցել, որ Հայաստանի, ազգային թէ՛ պետական շահը երբեք երաշխաւորւած չի եղել զուտ ռուսական կամ արեւմտեան օրիենտացիային տրւելով. Դերենիկ Մելիքեան

Յատկապէս՝ երբ ոչ թէ որպէս օրիենտացիա, այլ լոկ որպէս վստահելի հարեւան, Հայաստանը ունեցել է միմիայն բարեկամ Իրանին։

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

«Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն՝ զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով»:

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել հանրային գերակա շահին առնչվող երկու օրենսդրական նախագծերի մասին (««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ

«4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է»․ Հայկ Կոստանյան

Երեւանի քաղաքապետի խոսնակն Օղակաձեւ այգու կառուցապատման ծրագրում առկա կոռուպցիոն ռիսկի մասին ասում է՝ Երեւանի քաղաքապետարանը մշտապես հրապարակավ ասել ու ասում է՝ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար որեւէ ծրագիր ունեն, քաղաքապետարանի դռները բաց են

Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը

Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել

«Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիեւին՝ գերիների դիմաց, մանավանդ Ալիեւը երգում է՝ նե օլդու Փաշինյան». Աղվան Վարդանյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ո՞ւմ է ուղղված հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ով որ իր վրա վերցնի»: Դահլիճում ներկա Փաշինյանը իր վրա չվերցրեց, Ալեն Սիմոնյանը առաջարկեց գրավոր ուղարկել. «Տեսնենք ով կպատասխանի»:

Կրճատվել են հաստիքներ, սահմանվել նորերը. քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը դադարեցվել է

Հիմք ընդունելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-310-Ն օրենքը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել է Քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, կրճատվել են հաստիքային միավորներ, սահմանվել են նորերը։ Այսպիսով՝ դադարեցվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների

«Բոլոր ապացույցները վկայում են, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր չէ նրա համար, ինչի համար նրան մեղադրում են»․ Էրիկ Ալեքսանյան

Պետությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։

3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար. factor.am

Քաղաքապետարանից Ավինյանի աշխատասենյակի վերանորոգումը հիմնավորում են այն հանգամանքով, որ այն 2005 թվականից մինչ այսօր վերանորոգման չէր ենթարկվել։

Ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող  աշխատանքները, առկա մարտահրավերները

Ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը

«Գործընթաց է տարվում՝ Հայ Առաքելական եկեղեցին մյուս կրոնական, աղանդավորական կազմակերպություններին հավասարեցնելու». Արմեն Մկրտչյան

«Ազգային պետության վերացման խնդիր է դրված եւ փրկությունը գալու է Եկեղեցուց ու Եկեղեցու շուրջ համախմբումից»

Դեսպան Բալայանը մանրամասնեց ԼՂ-ում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը

Հունվարի 15-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Էլս Վան Հուֆի հետ: 🔹Դեսպան Բալայանը նախ և առաջ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում դեսպանության բացման կապակցությամբ՝ բնորոշելով այն որպես բելգիական հետաքրքրության իրական դրսևորում, որը ցուցադրում է հայ-բելգիական հարաբերությունների նոր սկիզբը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, որը

«Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ էս մի գյուղն էլ տվեք, էս մի սարն էլ տվեք». Հրանտ Բագրատյան

ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ եթե պատերազմ լինի՝ չեն խառնվի

Բաքոյան. ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձևն ընդունելու համար երախտագիտությունս եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների

ՀՀ նախագահը և Ռաֆայել Մարիանո Գրոսին մտքեր են փոխանակել ՀՀ-ում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ»

«Մեր կյանքը պայքար է եւ այդ պայքարը, հավատը հաստատելու պայքարը, մենք պիտի առաջ մղենք». Արշակ արքեպիսկոպոս

«Լինել եկեղեցու կողքին, նշանակում է՝ լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, քո ապրելու իրավունքը, քո արժանապատվությունը եւ ավելացնել քար՝ քո ապագայի կառուցվող շենքին»

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ Վայոց ձորի Աղավնաձորի մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարի

Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում: Վայոց ձորի Աղավնաձորի բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի և հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արևային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ: «Աղավնաձորի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031