Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիեւին՝ գերիների դիմաց, մանավանդ Ալիեւը երգում է՝ նե օլդու Փաշինյան». Աղվան Վարդանյան

Հունվար 17,2024 17:03

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց. «Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց: Հիմա էլ գերիներ ունենք, նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 2018, 2019, 2020 թվերին նրանց գովում էիք՝ Շուշիում պարում, նրանց կենացը խմում: Ալիեւն ասում է՝ դեռ 2 հոգի էլ Երեւանում կա: Թե ինչու 2 եւ ոչ 3՝ պարզ է: Սա ազգային պետական խայտառակություն է, ներանձնական խայտառակություն: Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիեւին՝ գերիների դիմաց: Մանավանդ Ալիեւը երգում է՝ նե օլդու Փաշինյան»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ո՞ւմ է ուղղված հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ով որ իր վրա վերցնի»:

Դահլիճում ներկա Փաշինյանը իր վրա չվերցրեց, Ալեն Սիմոնյանը առաջարկեց գրավոր ուղարկել. «Տեսնենք ով կպատասխանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031