Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող  աշխատանքները, առկա մարտահրավերները

Հունվար 17,2024 16:37 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հյուրընկալել էի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին։

Իմ խոսքում ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները։ Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող մեր անելիքները։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել