Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ❌:
📣Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ🚫:
☑Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում: ‼️Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:
☎️👨🏫Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով:
Կարդացեք նաև
💳❌Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն