Օրվա լրահոսը
Կյանքից հեռացել է նախկին փոխնախարար Գագիկ Թադևոսյանը
Հունվարի 13-ին մահացել է նախկին փոխնախարար, 50 օրենքների համահեղինակ Գագիկ Թադևոսյանը: Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։ Գագիկ Թադևոսյանի ընդունած գլխավոր օենքներից մեկն է «Սևանա լճի մասին» օրենքը։ Կենսագրություն` Ծնվել է 1950 թվականի հունիսի 29-ին։ 1967-1973 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ։ Ստացել է Ինժեներ-էլեկտրիկի
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ Միջնորդությունը
Արուսյակը (պատմվածք)
Անհաս ծնված աղջիկ երեխա էր՝ մոր ծանր երկունքով աշխարհ եկած: Իրեն փրկել էին. մորը չէին կարողացել… Գյուղի տատմեր Թագուշը ձեռքից եկածն էլ էր արել, չեկածն էլ էր արել, ինչ ասես արել էր… Անօգուտ: Անչափահաս ծննդկանին չէր կարողացել փրկել: Գյուղում հազար ու մի բան պատմեցին, ավել էլ ասացին, պակաս էլ ասացին, մահվան հնարավոր և անհնարին տասնյակ
Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն․ Նիկոլ Փաշինյան
Հատվածներ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 13-ին Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում ելույթից։ Պետությունը կարգուկանոն է: Մենք չպետք է մտածենք՝ այսօր Նոր տարուց առաջ մարդիկ ձուկ բռնե՞ն Սևանից, թե՞ չբռնեն: Մենք պետք է մտածենք 100 տարի հետո Սևանում ձուկ պիտի լինի՞, թե՞ չլինի։ Պետք է սովորենք պետություն ստեղծել, պետություն ունենալ, պետություն ուժեղացնել, բայց դրա
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին․ նա երեկ պետք է զորացրվեր
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Փրկարարները, համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն
Ավտոբուսի վարորդն այն վարելիս հանկարծամահ է եղել․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա – Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 16-17-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և
«Ի՞նչ եք կարծում՝ 60-ից 51-ում տնկել ենք, մի 7-8-ում ալարե՞լ ենք տնկել։ Իհարկե, ոչ։ Այդ բնաբաժակներում ծառեր տնկել հնարավոր չէ»․ Արմեն Բեգոյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ Արմեն Բեգոյանին հարցնում է․ «Խոստացել էին, թե իբր դատարկ բնաբաժակները լրացվելու են նոր ծառերով: Բետոնի մեջ սակուրան ավելի լա՞վ է աճում, թե՞ հողի տակ մալուխներ եք հայտնաբերել, պարո՛ն Բեգոյան»։
Երևանում ամփոփվել են Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումները
«Nemra» խմբի համերգային ծրագրով Երևանում ամփոփվեցին Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շահումյանի պուրակում բացված տոնավաճառի այցելուները վայելեցին նաև երաժշտական բացառիկ երեկոներ: Լուսավոր, գունեղ և տոնական էր Երևանը երևանցիների և քաղաքի հյուրերի համար: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
«Մարդիկ նույնիսկ ծակ նասկի չեն ունեցել աշխատանքի անցնելիս, բայց մեկ տարվա ընթացքում բավականին ունեցվածք են ձեռք բերել». Արթուր Չախոյան
Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ բարեկարգման շինաշխատանքների մասին ահազանգին իրավապահներն ընթացք չեն տալիս. Չախոյան
Մի միտք հնչեց, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, դա ինձ շատ դուր եկավ․ Նիկոլ Փաշինյան
Հունվարի 13-ին Գավառ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Գեղարքունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը,պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Ո՞րն է
Տեսնես ո՞ր մեղքի համար են մեզ հետ այսպես «հաշվեհարդար» տեսնում․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Արհեստական դժվարություններ են, որ ստեղծել են Արցախի թոշակառուների, նպաստ ստացող ընտանիքների համար։ Իննամսյա շրջափակում, պատերազմի աղետներ՝ մարդկային կորուստներով ու հայրենազրկությամբ, բռնատեղահանության մղձավանջ եւ բազում որոգայթներ արցախցիներին տրվող աջակցության քողի տակ։ Արցախցիները երեք ամիս է՝ թոշակ ու նպաստ չեն ստանում։ Ինչո՞վ պիտի սնվեն թոշակառուները, երբ նոր տեսակի «հացի հերթերում» են, բայց հիմա էլ
Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցները հնչել են անձնական հողի վրա․ «Հրապարակ»
Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաեւ Ասիլյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա: Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր
Որքան հայկական կողմն անլուրջ վերաբերվեց Ալիեւի «ցնդաբանությանը», այնքան վերջինս ուժեղացրեց նախահարձակ հռետորաբանությունը. «Հայացք Երևանից»
Կյանքը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին զիջելով՝ բնավ անգլխացավանք, խաղաղ ապրելու նախադրյալներ չստեղծվեցին Հայաստանի համար, ինչպես ժամանակին պնդում էր ՀՀ առաջին նախագահը՝ «Սերգո ջան»-ին զգուշացնելով, որ լավ չի ապրելու, քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված: Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ դիրքորոշումը, թե Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, որը կիսում էր եւ, ըստ էության, իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, գործնականում փուչիկ
Կրակոցներ են արձակվել ՔՊ-ից վերջերս հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8
Փախուստն իրականությունից մեզ ոչինչ չի կարող տալ․ «Հայացք Երևանից»
Հայաստանում շատերն այն տպավորությունն ունեն, որ Ադրբեջան-արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել է, եւ այժմ գնում են բանակցություններ ինչ-որ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ: Իրականում 2020 թվականի պատերազմը դեռ չի ավարտվել: Նույնիսկ կարելի է ասել՝ 1992-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմը, որի ամենաթեժ ճակատամարտը սեպտեմբերյան 44-օրյա ռազմական բախումն էր, շարունակվում է մինչ օրս: Ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել,
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական
«Արդար Հայաստանը» վճռական է տրամադրված առաջիկայում իր քաղաքական ազդեցությունն առավել ընդլայնելու գործում․ Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ բարեկամներ, այսօր տեղի է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ակտիվի նիստը, որի ընթացքում քննարկվել են ս․թ․ մայիս ամսին կայանալիք կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը՝ օրակարգում ունենալով կուսակցության նոր ծրագիրն ու կանոնադրությունը հաստատելու, նոր կառավարման խորհուրդ ու կուսակցության նախագահի ընտրության հարցերը։ Բացի այդ, քննարկվել է երկրում տիրող իրավիճակը,
Ռուս արձակագիր և թարգմանիչ Բորիս Ակունինն ընդգրկվել է «օտարերկրյա գործակալների» ցանկում
Azatutyun.am – Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնի ռուս արձակագիր և թարգմանիչ Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլի) ընդգրկել է «օտարերկրյա գործակալների» ցանկում։ Գերատեսչությունն այս որոշումը հրապարակել է ուրբաթ երեկոյան՝ նշելով, որ Ակունինը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել «ուկրաինական բանակի օգտին կազմակերպված դրամահավաքներին մասնակցելու համար»։ Ակունինը ավելի քան ութ տասնյակ գրքերի հեղինակ է, տարիներ շարունակ զբաղվել է ճապոնացի գրողների ստեղծագործությունների՝
Արցախը պահելու և Արցախը վերադարձնելու խորհրդանիշ է Ռուբեն Վարդանյանը․ Հովհաննես Իշխանյան
Վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախը հանձնելը կանխելու 3 տարի ժամանակ կար: Ի՞նչ կարելի էր անել Արցախը գերագույն արժեք դարձնելու համար՝ 1. Գնալ, ապրել Արցախում։ 2. Գնալ վա բանկ, զոհել ամեն ինչ Արցախը պահելու համար (ինչքան զոհաբերում ես, այնքան բարձրանում է արժեքը)։ 3. Արցախը պահելը կապակցել արդարության, ժողովրդի բարեկեցության հետ։ Արցախը պահելու և
Ստեփանակերտում ադրբեջանցիները ավերել կամ հեռացրել են Անատոլի Զինևիչի կիսանդրին
2023 թվականի հունվարի 10-ին ադրբեջանական Azərbaycan Ordusu/Ordu.az ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութերի շարք, ուր ներկայացվում էր առատ ձյունը օկուպացված Արցախի տարբեր շրջաններում: Տեսանյութերից մեկը նկարահանվել էր Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում, Անատոլի Զինևիչի անվան փողոցում: Այստեղ 2014 թվականին բացվել էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին: Ադրբեջանական տեսանյութի 7-րդ վայրկյանից
Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ
Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի քաղաքացին բարձրությունից վայր է ընկել․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակների տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ
Ներկայացվել են անասնապահության և ՄԿՈՒ ոլորտների բարելավմանն ուղղված նախաձեռնությունները
Ս․թ․ հունվարի 12-13-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2»[1] և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում»[2] (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի աջակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպվեց մամլո ասուլիս և քննարկում սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ։ Հանդիպման նպատակն էր զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել սննդամթերքի անվտանգության, անասնապահության և անասնաբուժության ոլորտներում առկա
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ Նիկոլ Փաշինյան
Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա
Բրյուսելում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ
Հունվարի 12-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա էին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023 թ․-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների
Արամուս գյուղում հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև․ ձերբակալվել է հինգ անձ
2024 թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ: Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ.
«Տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերի։ Հարցին՝ Արմեն Աշոտյանն ինչպե՞ս է դիմավորել Ամանորը բանտախցում՝ նա պատասխանել է. «Ամանորը ընտանեկան առիթ է, եւ թեպետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով եւ անբարոյականության պատճառով արդեն 7
Ըստ փաստաբանի՝ Ստեփանավանի քաղաքապետը փորձել է դանակով կտրել քաղաքացու կոկորդը․ Ստեփանավանի համայնքապետարանը հերքում է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նախորդ օրը ֆեյսբուքյան 2 գրառում էր կատարել՝ հայտնելով․ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է
«Մերգելյանի» այգում 25-ից ավելի առողջ ու հաստաբուն ծառեր հիմքից կտրվել են․ Shamshyan.com
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները տևական ժամանակ է՝ խոստանում են, որ մայրաքաղաքում ոչ մի առողջ ծառ չի կտրվի, իսկ եթե կլինեն անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, ապա նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդի կողմից սիրելի վայրերց մեկում՝ «Մերգելյանի» այգում ականատես ենք եղել, թե


















































