Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները տևական ժամանակ է՝ խոստանում են, որ մայրաքաղաքում ոչ մի առողջ ծառ չի կտրվի, իսկ եթե կլինեն անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, ապա նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդի կողմից սիրելի վայրերց մեկում՝ «Մերգելյանի» այգում ականատես ենք եղել, թե ինչպես են 25-ից ավելի առողջ ու հաստաբուն ծառեր հիմքից կտրվել։
Թե ով, կամ ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա թող պարզեն իրավապահները, սակայն այգու հարևանությամբ բնակվող քաղաքացիները իրենց վրդովմունք էին հայտնում կատարվածի համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում