Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի քաղաքացին բարձրությունից վայր է ընկել․ Shamshyan.com

Հունվար 13,2024 20:57

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակների տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է թանգարանի անվտանգության աշխատակցի կողմից, որը հայտնել է, որ աշխատանքներ կատարող քաղաքացիներից մեկը կոտրվածքներ ունի, սակայն նա փլատակների տակ չէ։

Ըստ նախնական տեղեկությունների Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031