Օրվա լրահոսը

«Վազգենի առումով ինձ մեղադրողները թող ինձ ասեն իրե՞նք ինչ էին անում, երբ կոծկվում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը»․ Արամ Սարգսյան

«Կոտրած սրտով եմ գալիս». Արամ Սարգսյանը՝ հարցին, թե ի՞նչ խղճով է Արցախի կորստից հետո գալիս սպարապետի շիրիմի մոտ

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջային անվտանգությանը վերաբերող թեմաներ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: Քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել

«Ես հրահանգի խնդիր չեմ ունեցել, Հ1-ի եթերում ամեն ինչ հասկացողների համար բացատրել եմ». Ջհանգիրյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ արդարադատության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք՝ նա պատասխանեց. «Ես, ինչ է, միջազգային դիտո՞րդ եմ, իրավապաշտպա՞ն եմ, ի՞նչ եք ուզում: Ես կարծում եմ, բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, որոնք պետք է բանտում լինեին, այդպես եմ գնահատում: Ես գուշակ չեմ, քրեական գործերի նյութերին ծանոթ չեմ»:

Հանրաճանաչ Էդ Հուկսը ԵԹԿՊԻ-ում էր

Հաջողված անիմացիոն արտադրանքի համար մասնագիտական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում անիմացիոն գիտաժողովների և փառատոների հանրաճանաչ բանախոս Էդ Հուկսն անցկացրեց «Դերասանական վարպետություն անիմատորների համար» աշխատարանը և կարդաց «Ուոլթ Դիսնեյի ուսերին, այլ ոչ թե գրկում» թեմայով դասախոսություն։ Էդ Հուկսը ներկայացրել է անիմատորների ձեռագրի ոճական հնարավորությունները, խոսել անիմացիոն ֆիլմերի կերպարներ ստեղծելու

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։ Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ

«Նաիրի Հունանյանի քեռին ինֆորմացիայի կրող չի եղել ո՛չ էն ժամանակ, ո՛չ էլ հետո, …ես հո գուշա՞կ չեմ, կոֆեի բաժա՞կ պիտի նայեմ, ձեզ ասեմ՝ պատահակա՞ն են մահացել». Գագիկ Ջհանգիրյան

Հարցին՝ այն ժամանակ կարծիք կար, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք գործը չի բացահայտվում, հիմա այս իշխանությունները եկան՝ կբացահայտվի, 5 տարի իշխանության են ու նույն տեղում ենք՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հիմա որեւէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը, նաեւ ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք քննության ավարտին»:

Ֆրանսիայի պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել «Zako» անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կրում է «Դեպի հույս» խորագիրը

Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից

Հնարավոր է հասնել կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը. Արարատ Միրզոյան

Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ, բայց հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը, և մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. The Economic Times

Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հակատանկային հրթիռներ, զինամթերք։

ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշում ապաստանած մեր հայրենակիցների խնդիրները՝ մարզպետարանի օրակարգում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, տեղակալի օգնականների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում առաջնահերթ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում ապաստանած մեր հայրենակիցների խնդիրների արդյունավետ լուծմանն առնչվող հարցեր։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում ապաստանած ընտանիքներին օգնության տրամադրման, դրանց հասցեական

Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվածի կողմից թմրամիջոց ձեռք բերելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը: 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնակիցներ մոտեցել էին ՀՀ

Հաջիևը պնդում է, թե ԼՂ-ի ականապատված տարածքներում 1991-ից ի վեր սպանվել է 3413 ադրբեջանցի

Ermenihaber. Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը  X հարթակում տարածել է ադրբեջանական հերթական անհիմն պնդումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների վերաբերյալ։ Նա հարթակում է տեղադրել լուսանկար-ինֆոգրաֆիկա, որտեղ  ներկայացված են «ադրբեջանական վիճակագրական տվյալներ»: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի հրապարակման՝ ականների հետևանքով 2020թ-ից ի վեր «‎տուժել է 334 մարդ, որից  65-ը մահացել է, իսկ

Լոնդոնում HSBC բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը

Նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։ 🔹Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից հնարավոր թողարկմանը արևմտյան կապիտալի շուկայում ու արևմտյան շուկաներից ներդրումների ներգրավմանը։ 🔸Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, օպտիմալ թողարկման լուծումները գտնելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան

«Մեզ կարգավիճակ տալու որոշման հիմքում քաղաքական գործոն կա, այս որոշման իմաստը Արցախի քաղաքացիություն հասկացությունը վերացնելն է»․ Լեւոն Հայրյան

«Կառավարությունը 3 տարի թմբկահարում էր, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են, հիմա ասում են՝ դիմեք, որ Հայաստանի քաղաքացիություն ստանաք»,- ասաց Լեւոն Հայրյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է մնա Ֆրանսիայի տարածքում». «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»՝ Հայաստանում Ռիմա Աբդուլ Մալակի հայտարարությունների մասին

Հոկտեմբերի 27-ին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի մասին ֆրանսիացի պաշտոնյաների անհեթեթ հայտարարություններն այլևս ոչ մեկին չեն զարմացնում: Այս անգամ էստաֆետն ստանձնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը՝ հայտարարելով, որ իր երկիրն «ունի Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության արբանյակային

Ինչպես երկխոսել արեւմտահայ բանաստեղծների հետ. Գոհար Սարգսյանի ինքնատիպ նախագիծը

«Բանաստեղծական երկխօսութիւն. Բաց կանչը» մուլտիմեդիա ինստալացիոն նախագծին կարող են մասնակցել բոլոր՝ անկախ բնակության վայրից ու տարիքից

Ո՞րն է պատճառը, որ, ի տարբերություն մինչ 2018թ․-ի, այլևս Դուք չեք նկատում և քննադատում մարդու իրավունքների համատարած խախտումները․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բաց նամակը

ԲԱՑ  ՆԱՄԱԿ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև

Աճել են սուր շնչառական վարակներով հիվանդացությունները․16 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

Բժիշկները հորդորում են առաջնահերթ ռիսկի խմբի անձանց պատվաստվել գրիպի դեմ

Կոչ ենք անում Դունյա Միյատովիչին՝ չտրվել ադրբեջանական սադրանքներին. հայտարարություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ տարածաշրջան կատարած այցին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան էր այցելել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ Այցի պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ցավալի զարգացումներն էին, որոնք ուղեկցվեցին մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։ Առավել

14 տարի առաջ սկսված քրեական հետապնդումն ավարտվեց, հետապնդվողները արդարացվեցին

Ներպետական դատարանները պետք է որոշեին, թե արդյոք դիմումատուները մեղավոր էին սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու մեջ, թե՝ ոչ Այս գործով Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով» կայացրել է որոշում` արձանագրելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական

Դեսպան Մակունցը և ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդը քննարկել են անվտանգային մարտահրավերները, որոնց Հայաստանն առերեսվում է

Ս․թ․ հոկտեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը Փաշինյանի՝ «Հայկական խաչմերուկի» առաջարկի մասին

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սեյիդովը, որը նաև ԵԽԽՎ֊ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարն է Փաշինյանի՝ «Հայկական խաչմերուկի» առաջարկի մասին X-ի էջում գրում է. «Հենց որ Ադրբեջանն անհետաքրքրություն ցուցաբերեց Զանգեզուրի միջանցքի հարցում և հնարավորություն բացվեց այլընտրանքային ճանապարհի մասով, ՀՀ վարչապետը խոսում է նրա մասին, որ պատրաստ է բացել Զանգեզուրի միջանցքը։ Որքան անսկզբունքային են նրանք իրենց գործողություններում, կարելի՞ է

Հունահռոմեականները սկսում են պայքարը Մ23 աշխարհի առաջնությունում

Ալբանիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով։ Վիճակահանությունն արդեն կայացել է եւ հայտնի են դարձել մեր տղաների մրցակիցները։ Հայաստանը ներկայացնում են․ 55 կգ քաշային կարգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Յուրիկ Հովեյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ

Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետը հանդիպել են Վրաստանում

Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Վրաստանում։ Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։

Ֆրանկֆուրտում բանախոսներն առաջարկել են չսահմանափակվել զուտ ցեղասպանության թեմայով

Հարցազրույց «ԱՐԻ գրականության հիմնադրամի» եւ «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր Արեւիկ Աշխարոյանի հետ – Հարգարժան Արեւիկ, ԿԳՄՍ նախարարության կայքից տեղեկացանք, որ վերջերս մասնակցել եք Ֆրանկֆուրտում 75-րդ անգամ անցկացված Գրքի միջազգային ցուցահանդեսին։ Ի դեպ, սա ձեր առաջին մասնակցությունը չէ հեղինակավոր այս միջոցառմանը։ Հետաքրքիր է՝ այս տարի ցուցահանդեսի շրջանակներում նոր միջոցառումներ անցկացվեցի՞ն, թե՞ գործում էր  ավանդական ձեւաչափը։ –

Ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։ Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի

Ոչ-ոքիների օր՝ Հայաստանի շախմատիստների համար

Մրցակիցներին խաղաղասիրությամբ հրաժեշտ են տվել նաեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը եւ միայն Վարուժան Հակոբյանն է այս տուրում պարտություն կրել։

Միջազգային գործընկերներիս հետ հանդիպումներում շարունակելու եմ բարձրաձայնել Արթուր Չախոյանի իրավունքների պաշտպանության խնդիրը. Թովմասյան

Օրերս խորհրդարանում ընդունել եմ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանին, որը շարունակում է իր պայքարը կոռուպցիայի դեմ՝ բացահայտելով Երևանի քաղաքապետարանի գործունեության բացերը։ Ի պատասխան իր ակտիվ բացահայտումներին՝ նա թիրախավորվել է և ենթարկվել հստակ հրահանգով կատարված հետապնդումների ու հարձակումների։ Այդ են վկայում դեպքի առթիվ կատարված բազմաթիվ հրապարակումները։ Ա․ Չախոյանի հետ զրուցել ենք իր գործունեությամբ բացահայտումների շարունակականության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031