Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիևը պնդում է, թե ԼՂ-ի ականապատված տարածքներում 1991-ից ի վեր սպանվել է 3413 ադրբեջանցի

Հոկտեմբեր 27,2023 14:11

Ermenihaber. Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը  X հարթակում տարածել է ադրբեջանական հերթական անհիմն պնդումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների վերաբերյալ։

Նա հարթակում է տեղադրել լուսանկար-ինֆոգրաֆիկա, որտեղ  ներկայացված են «ադրբեջանական վիճակագրական տվյալներ»:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի հրապարակման՝ ականների հետևանքով 2020թ-ից ի վեր «‎տուժել է 334 մարդ, որից  65-ը մահացել է, իսկ մնացածը՝ վիրավորվել»։

Նույն հրապարակման մեջ, ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ ականների հետևանքով 1991-ից  մինչ օրս մահացել է 3413 մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031