Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեականները սկսում են պայքարը Մ23 աշխարհի առաջնությունում

Հոկտեմբեր 27,2023 12:43

Ալբանիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով։

Վիճակահանությունն արդեն կայացել է եւ հայտնի են դարձել մեր տղաների մրցակիցները։

Հայաստանը ներկայացնում են․ 55 կգ քաշային կարգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Յուրիկ Հովեյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Հենրիկ Գեւորգյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Սամվել Սարգսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ռազմիկ Կուրդյան։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ ներգրավվում են 60, 67, 72, 82, 97 կգ քաշային ըմբիշները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031