Օրվա լրահոսը

«Սա շուտ պետք էր անել, ոչ թե ողբալ, ասել՝ փող ունենք, մեզ զենք չեն տալիս». Արթուր Խաչատրյանը՝ Ֆրանսիայից զենք գնելու մասին

Պատգամավորն անդրադարձավ հարցին, որ ըստ տեղեկությունների, ռուսական կողմը պայմանագրով նախատեսված զենքը չի մատակարարել Հայաստանին։

Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրինագիծն ըստ էության առաջարկում է լրացուցիչ արտոնություններ շնորհել Հայաստանին, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը սեպտեմբերին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Առանց փող ծախսելու՝ եւս մի քանի տոկոսով ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը». Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանն անդրադարձավ հարցին, թե ճի՞շտ է, որ իրեն Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելու առաջարկ է արվել։

Քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն

Գիշերները եւ արտաժամյա աշխատող հանրային պաշտպանների աշխատավարձը կավելանա 15%-ով

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանն ասաց, որ այժմ 92 հանրային պաշտպան կա, որոնք ստանում են 395 հազար դրամ աշխատավարձ, նախագծի ընդունման արդյունքում սրան կգումարվի լրացուցիչ 15%:

Մեդիափորձագետը զգուշացնում է՝ հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է ՀայՓոստի անունը

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է բազմաչարչար ՀայՓոստի անունը, թեև այս անգամ գրված է Հայաստան Փոստ։ iPhone–ի օգտատերերը ստանում են bit.ly–ի ծառայության կարճ հղում՝ hxxp[://]bit[.]ly/haypost, որը նախ վերաուղղորդավորում է թրեքերով հղումի՝ hxxps[://]haypostamsupport[.]com/?token=hjlwybKOMChaBzQk, իսկ հետո մեկ անգամ էլ է վերաուղղորդավորում՝ այս անգամ արդեն իրական ՀայՓոստի

Պարույր Հովհաննիսյանը Թիերի Կովաքսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի

Երկնքի պաշտպանությունն առանցքային է․ Ֆրանսիան Հայաստանին է վաճառում 3 ռադար և ՀՕՊ համակարգեր․ Reuters

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը կօգնի Հայաստանին իր ցամաքային ուժերը վերապատրաստելու հարցում, ինչպես նաև կաջակցի Հայաստանի զինված ուժերի` բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին, հաղորդում է գործակալությունը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝

«Երեկվա հայտարարությունից հետո այսօր Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից». Արթուր Խաչատրյան

«Որեւէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները Հայաստանի շահն են պաշտպանում՝ անկախ նրանից, թե բանակցային սեղանը որտեղ է եղել»։

Հույս ունեմ՝ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացումը: «Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության,

Միյատովիչի հետ հանդիպմանը Ալիևան անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «օկուպացիոն քաղաքականությանը»

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ 🔺Ալիևան իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «օկուպացիոն և ահաբեկչական քաղաքականությանը»՝ նշելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորել է մոտ 4000 ադրբեջանցի, իսկ Հայաստանը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել նրանց ճակատագրի մասին։ 🔺Նա, խոսելով նաև ականների խնդրից, նշել է,

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

«Շատ ճիշտ որոշում է, որ լրագրողն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար դիմում է դատարան». Աշոտ Մելիքյան

Երրորդ եռամսյակում բռնության դեպքերը 3-ն են, տարատեսակ ճնշումները՝ 13-ը

Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում

Մնացական Սաֆարյանը և Իրանի արտգործնախարարի տնտեսական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ

Ամուսինը կալանավորվել է՝ կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական

ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի թիմի այցի նպատակը Արցախից տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի պատվիրակությանը։ ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի այցի նպատակը ՀՀ համայնքներում տեղակայված տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր։ ✅ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը։ Խոսելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ ՀՀ համայնքներում տեղակայման, օգնության կարճաժամկետ և

«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Աջակցություն կստանա ավելի քան 100.000 բռնի տեղահանված արցախցի,
որոնք այժմ ապրում են Հայաստանում

Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց:

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։

Կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը. Shamshyan.com

Ղադյանը ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:

Պետք է խուսափել օրակարգերից, որոնք ենթադրում են տարածքային պահանջ մեկ ուրիշի նկատմամբ. Իրանի արտգործնախարար

Ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չեն կարող կայուն խաղաղության հանգեցնել

2018-ից հետո պաշտոնաթող վարչապետն ու իր ընտանիքի անդամները կարող են օգտվել օդանավակայանի հատուկ սրահից. Նոր նախագիծ՝ Փաշինյանի ընտանիքի համար

Ինչպես ասաց Մարիա Կարապետյանը, Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցում է կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ եւ այս փոփոխությունը բխում է դրանից:

Նման նախաձեռնությունների նպատակներից է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական կանոնների տիրապետի: Վա՞տ է. «Փաստ»

Պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել:

Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախության ֆոնին. Politico

Հայաստանում մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է անցնել միջազգայնորեն ճանաչված սահմանը և գրավել Սյունիքի հարավային շրջանը, գրում է պարբերականը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031