Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի թիմի այցի նպատակը Արցախից տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր

Հոկտեմբեր 24,2023 12:22 Share

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի պատվիրակությանը։ ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի այցի նպատակը ՀՀ համայնքներում տեղակայված տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր։

✅ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը։ Խոսելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ ՀՀ համայնքներում տեղակայման, օգնության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի մասին՝ նշել է, որ քննարկումներ են ընթանում նաև երկարաժամկետ ծրագրերի ներդրման շուրջ։

✅ Մանրամասն ներկայացրել է համայնքներում իրականացված աշխատանքները՝ շեշտելով, որ այս համատեքստում միջազգային փորձն ու օժանդակությունը կարող են բավարար լինել։
✅ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել