Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից

Հոկտեմբեր 24,2023 12:03

✅ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Անահիտ Սիմոնյանը։

✅ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, գնահատել վերջիններիս այցն այս իրավիճակում և հույս հայտնել, որ հայ-հունգարական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման նոր բովանդակային մակարդակի կհասնեն։

✅ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից, Կառավարության օժանդակության ծրագրերից, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերից։

✅ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։

✅ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը շեշտել է, որ տրամադրված են շարունակական համագործակցության։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031