Օրվա լրահոսը
«Բուժում ստացողների ընդհանուր թիվն այս պահին 113 է, նրանցից 11-ի վիճակը ծանր է, երեքի վիճակը՝ ծայրահեղ ծանր»․ փոխնախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին
Արտակ Ջումայանը հայտնեց, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում գրանցվել է 120 երեխայի ծնունդ՝ 67-ը Երևանում, 53-ը՝ մարզերում։
2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական գույքի կառավարումից ընդհանուր մուտքերը կազմել են 12 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 90.03%-ով
2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական գույքի կառավարումից ընդհանուր մուտքերը կազմել են 12 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 90.03%-ով։ Պետական բյուջեի մուտքերը ավելացել են 73.91%-ով, իսկ համայնքային բյուջեներ են մուտքագրվել 323.83%-ով ավելի միջոցներ։ Պետական գույքի օտարումից և մասնավորեցումից ստացվել է 11.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 97.22%-ով։ Պետական
«Կխնդրեմ այս ընթացքում մեր հայրենակիցները հաշվառվեն այն հասցեներում, որտեղ բնակվում են»․ փոխնախարարի հորդորը՝ ԼՂ-ից տեղահանված անձանց
Փոխնախարարն ասաց, որ արցախցիները մի փոքր սպասեն․ «Առաջին իսկ վճարումը, երբ կլինեն այդ լուծումները պարզեցված ընթացակարգով, արդեն հոկտեմբերից հետո ձեռք բերված իրենց իրավունքի ուժով կվերահաշվարկվի և այդ ժամանակից սկսած՝ կտրամադրենք կենսաթոշակները»։
Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին
Նոյեմբերի 2-ին Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ դեսպանին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հաջողություն է մաղթել նրան իր կարևոր առաքելության մեջ: Նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում դեսպան Միսակ Բալասանյանը նշել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն էլ
2023թ․ սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած զանգվածային հավաքներին առնչվող վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ, 5 վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ կատարված վերոնշյալ բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի
Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ
Տեղի ունեցավ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը
Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքներին» խորագիրը կրող հանդիպում՝ կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել քննարկմանը միանալու պատրաստակամության համար:
Կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակ ճանապարհահատվածում գտնվող թունելի երթևեկությունը՝ մալուխների անցկացմամբ պայմանավորված
նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ
Ermenihaber. ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկացնում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։ Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։ Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո
Մարուքյան. Ադրբեջանը նույնիսկ հայերի դատարկ տների անվտանգությունը չի ապահովում
Այդ վայրենությունն, այդուհանդերձ, ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից։
Երկու պատանու դանակահարություն՝ Աբովյանում անչափահասների կողմից կատարված խուլիգանության ընթացքում
16-ամյա տղային մեղադրանք է ներկայացվել
Կառավարության առաջնահերթություններից է թվային արդիական միջավայրի ստեղծումը. Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովին
Նոյեմբերի 3-ին մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը՝ ArmIGF 2023-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարն անդրադարձել է ինտերնետի կառավարմանն առնչվող մի շարք հարցերի, կարևորել, որ համաժողովի քննարկումներում
«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է
«Արմենպրես». «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը
Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ «Համաշխարհային մարտահրավերների դեմ մեր պայքարում մեր ամենակարևոր ուժը Թյուրքական աշխարհի միասնությունը, համախմբվածությունը և համերաշխությունն է։ Այս ճշմարտությունը տեսել և շարունակում ենք տեսնել վերջերս հանդիպած բազում իրադարձություններում»,-ասել է Էրդողանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և
Դատախազի նկատմամբ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին,
Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի (մատնաքաշի) արտադրամասը (Սյունիքի մարզ, ք. Գորիս) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում: Մասնավորապես՝ արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց
Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին: Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունն ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն
«Հուսով ենք, որ Ալեքսանդրինյան թատրոնն այս քննությունը գերազանց կհանձնի՝ հետխորհրդային երկրներից ամենաթատերայինում».Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն
«Մենք երբեք հյուրախաղերով չենք եղել Երեւանում, սա մեր առաջին ստեղծագործական քայլն է»
«Ռուսական կողմից նշվեց, որ իրենք հայկական վարորդական իրավունքի հարցում հետաքրքրություն չունեն». ԱԳ փոխնախարար
Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Մենք պետք է մի հատ հասկանանք՝ վարորդական իրավունքի հետ կապված ի՞նչն է պատճառը՝ քաղաքակա՞ն է, կազմակերպչակա՞ն է, ինչ-որ ա՞յլ պատճառ կա»:
«Ադրբեջանին զսպող լուրջ գործոններ այս փուլում չկան»․ Տիգրան Գրիգորյան
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի փաստմամբ՝ ՀՀ-ի արտահանումը ՌԴ կազմում է 50 տոկոս։ Ըստ նրա՝ նման կախվածություն ունենալով ՌԴ-ից՝ չես կարող կտրուկ քայլեր անել արտաքին քաղաքական դաշտում։
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Թիվ 12 և 28 ԸԸՀ-ներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Վերին Դվին համայնք- համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 131 քվե Պետրովա
«Մենք կարո՞ղ ենք փակ նիստ անել, դուք գաք ասեք, որ 2021-ին արեցինք այս աշխատանքը, բերեցինք տրամաբանական ավարտին». Խաչատուր Սուքիասյան
Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ բնականաբար, այդ աշխատանքը կատարվում է, ու ԱԳՆ-ն ունի գործառույթ տնտեսական ուղղվածությամբ. «Դեսպանությունների կողմից մշտադիտարկվում են այն հնարավորությունները, որոնք կան այդ երկրում, եւ Հայաստանը որտեղ կարող է ներգրավված լինել: Առանձին դեպքերում դեսպանությունները աջակցում են տարբեր ոլորտային նախարարներին այցերի ընթացքում, պայմանավորվածությունների ձեռք բերմանը, նաեւ ստեղծում են գործարարների համար առանձին հարթակներ»:
Մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար`82 դրվագ. ուժի մեջ է մտել հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը
2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ): Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի
Բա ի՞նչ գրեի՝ տարածաշրջանայի՞ն թշնամանք. Արմեն Գրիգորյանի հայտարարություններին գնահատական տված փորձագետ
«Եթե բառարաններից չեմ արձանագրել դա, չի նշանակում, որ թուրքը դրական կերպար է, բարեկամ կամ հովանավոր, մի՞թե պարզ չէ թուրքը մեր ընկալման մեջ ինչ է». փորձագետ
Կալանավորին տեսակցության եկած կնոջ մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Հ․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ե․ Հ․-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։ Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի
Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Փոխվարչապետ Տիգրան
Խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ թշնամիդ քեզ արդեն «ապրելու իրավունք է տվել». Արտակ Զաքարյան
Խաբե՞ց ԱՄՆ-ն հայ ժողովրդին: Անշուշտ խաբեց: Որտեղ է գրված, որ ռուսները կարող են խաբել, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները` ո՞չ:
«Համայնքը որոշել է, որ մենք պետք է հանդես գանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով». Վահան Քերոբյան
Եղոյանն ասաց, որ պետք է որակի հսկողություն լինի. «Մարդիկ պիտի հաստատ իմանան, որ իրենք խմում են այն, ինչ կա պիտակի վրա»:
«2013-ին հիշում եմ, թե ինչպիսի մեծ աշխատանք էր տարվել, ինչպես էր Զոհրաբ Մնացականյանն աշխատում Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ». Սոնա Ղազարյան
Նախարարը նշեց, որ այժմ ՀՀ-ից ԵՄ արտահանվում է մոտ 488 մլն դոլարի ապրանք՝ սննդամթերք, տեքստիլ ապրանքներ, ընդ որում՝ բարդ տեքստիլ ապրանքներ, արդյունաբերական ապրանքներ, օրինակ՝ ալյումինի ֆոլգա, արտահանում ենք հանքաքար, գինի:
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող


















































