Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուժում ստացողների ընդհանուր թիվն այս պահին 113 է, նրանցից 11-ի վիճակը ծանր է, երեքի վիճակը՝ ծայրահեղ ծանր»․ փոխնախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Նոյեմբեր 03,2023 19:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մեր մայրաքաղաքային բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացողների ընդհանուր թիվն այս պահին 113 է, նրանցից 11-ի վիճակը ծանր է, երեքի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժումն արտասահմանում, բոլորի մոտ վիճակի դրական դինամիկա է նկատվում»,- «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի ներկայացման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Նաև հայտնեց, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում գրանցվել է 120 երեխայի ծնունդ՝ 67-ը Երևանում, 53-ը՝ մարզերում։ Նա ԼՂ-ից տեղահանված բոլոր հայրենակիցներին հորդորեց դիմել իրենց մոտակա տարածքային պոլիկլինիկա կամ գյուղական ամբուլատորիա, որ կարողանան իրենց բուժումը պլանային կամ անհետաձգելի կարգավիճակով ստանալ։

Արտակ Ջումայանը նշեց․ «Նախարարության կողմից պետպատվերի շրջանակներում արդեն վերապատրաստվել են 590 բուժաշխատող, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել 70-ից ավելի բուժաշխատող։ Այս պահին մարզերում առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: