Օրվա լրահոսը

Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը ՀՀ քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Խոր վշտով տեղեկացա 2023 թ-ի հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։ Հայ ժողովրդի և անձամբ իմ

Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է,  նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է   293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: Երկհարկանի շենքը  կառուցվել է 1980-ական

«Անցակետում թուրքերը մեզ ծաղրում էին՝ «Արայիկ Հարությունյանը շտե՞ղ ա», մարդասեր էին խաղում, ջուր ու շոկոլադ էին տալիս»

Քույրերն ասում են, որ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի թիրախում եղել են հիմնականում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։

Անահիտ Մանասյան. «Ստացել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի մասին տեղեկություններ»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ  Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է: «Շարունակում ենք իրականացնել մեր ամենօրյա ընթացիկ աշխատանքը, միևնույն ժամանակ, ունենք բռնի տեղահանված

Գեղամ Մանուկյան. «Միայն թշնամին կարող այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես՝ արցախցիների նկատմամբ»

Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։ Հերթական անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ, ոստիկանները մինչ այդ

Արսեն Բաբայան. «Դատավորներին կոչ եմ անում չմոռանալ, որ իրենք պարտավոր են լինել դատավոր»

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ՖԲ էջում գրում է. Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների: Քննչականը, ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները, միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման, առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական

Հայաստանի երկու ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համար

Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եւ 97 կգ քաշային Հայկ Խլոյանն այսօր գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դրա համար դեռ պետք է հաղթի սփոփիչ գոտեմարտում: Այսօր պայքարի մեջ ներգրավվելու

Հայաստանից լավագույնն առայժմ Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանն են

Մեն կղզում շարունակվող շախմատի Grand Swiss մրցաշարի երրորդ տուրից հետո Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են մեկական միավոր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի շախմատիստներից Հրանտ Մելքումյանը (լուսանկարում) եւ Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,0-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը՝ 1,5-ական միավոր: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը կորցրել է ընդամենը կես միավոր, Լեւոն

Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական  բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Կարեն Խաչատրյանը կպայքարի եգիպտոսցի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։

Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել․ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն

Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:

Վադիմ Դուբնով․ «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և մնացած առասպելները տարածվում են Մոսկվայի օգնությամբ, սակայն դրանցից ոչ մեկն իրական չէ»

Դուբնովը գտնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններին ոչինչ չի սպառնում․ «Ընդհանուր առմամբ, պարզ է, որ աշխարհում ոչ ոք Երևանին անվտանգության երաշխիք չի տա։ Մոսկվան չի պատրաստվում կատարել այդ երաշխիքները և չի պատերազմի Ադրբեջանի հետ Հայաստանի համար, որպեսզի լուրջ խնդիրների մեջ չընկնի Թուրքիայի հետ։

ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի․ նրանք կալանավորված են

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է քննչական բաժին: * ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների

Ինչպես անկլավ Քյարքին վերանվանվեց Տիգրանաշեն

Անվանակոչվել է 1990 թվականին Քյարքիի ազատագրման օպերացիայի ժամանակ զոհված Արարատի շրջանի Արմաշ գյուղից Տիգրանի անվամբ։

«Ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»․ Նիկոլ Փաշինյան

«Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ  քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:

«Կամ Ադրբեջանը պետք է հեռանար պատմական թատերաբեմից կամ Հայաստանը. ու հիմա մենք հեռանում ենք»

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը -Ձեզ համար սպասելի՞ էր Արցախի հանձնումն ու հայաթափումը: Ինչո՞ւ եւ ի՞նչ կատարվեց Ձեր կարծիքով: -Այո, ոչ միայն սպասելի էր, այլեւ գործնականում անխուսափելի։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան որեւէ այլ կերպ չէր կարող ավարտվել, քան Ադրբեջանին հանձնված ու շրջապատված Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Ոչ անպայման այս տարբերակով, բայց նման որեւէ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի

Հունվարին լիազորությունները դադարեցված դատավորի դիմումը ՍԴ-ում կքննվի դեկտեմբերին

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 24-ին իր աշխատակարգային որոշմամբ, ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից, որոշել է «Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի եւ 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության

Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ

Մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարելով անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Կամիլ Թոման նկատում է‚ որ Էլգարի այս ստեղծագործությունը թավջութակի համար գրված հիմնական գործերից է‚ որը խիստ հարազատ է իրեն։ Նա նշում է‚ որ փոքր

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը:

Աշխարհն այսօր բացահայտ հեգնում է հայ ժողովրդին

Մի քանի օր է, ինչ Արցախն արդեն հայաթափվել է, այնտեղ մնացել է մոտ 500-ին մոտ էթնիկ հայ, սակայն մինչ այս պահն ամբողջ աշխարհը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անում են արցախահայերի իրավունքները պաշտպանելու համար եւ դա շարունակելու են մինչեւ վերջին հայի դուրս գալն Արցախից: Սա ի՞նչ է, ձեռառնոցի՞, թե՞ ինքնախաբեություն: Քանի դեռ կար

Ցուցադրվեց լեգենդար Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» ֆիլմը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները Տարածաշրջանային N1 պետական քոլեջում ցուցադրեցին լեգենդար Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» ֆիլմը։ Սա մարզիկի կենդանության օրոք նկարահանված վերջին ֆիլմն է։ Ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը` Սոնա Սարիբեկյանը։ Վերջիններս քոլեջի նախկին սաներն են։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի ներկաներ, Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Ոստիկանության հարգելի

Աշխարհահռչակ տենորի հայաստանյան առաջին բեմելից մինչեւ որդու հիշատակին ստեղծված ընտանեկան հիմնադրամի գործունեություն

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեքսիկացի աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասի առաջին հայաստանյան բացառիկ մենահամերգը վերածվել էր իսկական տոնի։ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ երգիչը հանդես եկավ տենորի համար գրված լավագույն եւ սիրված արիաների կատարմամբ։ «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում 1992թ. Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո

Էդմոն Մարուքյան. Եթե Ալիեւը երկու անգամ հրաժարվել է, դեռ չի նշանակում, որ այդ դուռը փակված է. «Հրապարակ»

«Խաղաղության պայմանագրի» եւ արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ զրուցել ենք ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։ – Մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիրը» կնքելու պատրաստակամություն հայտնած Նիկոլ Փաշինյանի հետ Ալիեւն արդեն 2 անգամ հրաժարվում է հանդիպման գնալ։ Բաքվի ղեկավարը ե՛ւ Գրանադա, ե՛ւ Բրյուսել չմեկնեց՝ ծիծաղելի պատճառաբանությամբ։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կկնքվի

Արցախն ազատագրած սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը վերածվել է ՔՊ խոսափողի. Հայկ Մարության

Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանի հայտարարությունը Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է հնչեցրել մեր հասցեին։ Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է ադ առիթը՝ կրկնելու համար

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031