Օրվա լրահոսը
էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին
1988թ. աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ իր հարգանքի տուրք մատուցելով արհավիրքի բոլոր զոհերի հիշատակին: Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին, երախտագիտությունը՝
«Եկել ասում եք՝ ՔՊ-ն փո՞ղ է բաժանում, ՔՊ-ն փող ունենա, իր քարոզարշավը կկազմակերպի». Ռուստամ Բաքոյան
Երբ լրագրողներն ասացին՝ գումար է բաժանվել՝ Բաքոյանը արձագանքեց. «Լո՞ւրջ եք ասում: Ձեր ընդդիմությունը գումար է բաժանում, տանում հարկեր է մուծում, տանում վարկեր է փակում, եկել ասում եք՝ ՔՊ-ն փո՞ղ է բաժանում: ՔՊ-ն փող ունենա, իր քարոզարշավը կկազմակերպի: Մենք չենք գողանում»:
Ռուբեն Նազարեթյան․ «Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ»
Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։
Գերիների, անհետ կորածների հարազատները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել
Ծնողները փակեցին Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծը եւ երթեւեկությունը հրապարակում կանգնեցրին: Որոշ ժամանակ անց կարմիր բերետավորները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ցույց անող ծնողներին: Ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, դեղ եւ ջուր հասցրեցին:
Ռուստամ Բադասյանն այցելել է Հարավային մաքսատուն-վարչություն
Այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
Կարլսենը մեծացնում է առավելությունը
Դուբայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի մրցամարտի իններորդ պարտիայում հաջողությունը կրկին ուղեկցեց նորվեգացի գործող չեմպիոնին, որը սեւ խաղաքարերով 39-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի հավակնորդին: Մրցամարտում հաշիվը դարձավ 6:3: Վաղը գրոսմայստերները խաղատախտակի առջեւ կնստեն տասնորորդ անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ալեն Սիմոնյանը որ չեկավ՝ լավ չի լինելու…Նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի ու ասի՝ կներեք». Ցույց՝ կառավարության մոտ
Գերիների ծնողներն ասում էին, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ ազգին, որովհետեւ այդ տղերքը ազգինն են. «Ժամ կլինի, օր կլինի, ինչ կլինի՝ նա պատասխան է տալու: Ալեն Սիմոնյանը գալու է այստեղ, իր հովանավորներն էլ հետը: Իր արարքի համար նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի ու ասի՝ կներեք: Նրա միակ փրկությունը դա է: Իր ներողությունը մեզ պետք չի, ինքը հերոսներին պիտի պատասխան տա»:
Ամալյա Կարապետյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ
ՈՐՈՇՈՒՄ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և
«Մի հատ դասալիք, որ ինքը ոտից գլուխ դասալիք է, իմ երեխուն դասալի՞ք ասի՝ ոտերս կուտի». Գերիների հրազատները վրդովված են
Երեխա պահենք մեծացնենք, տանեք բանակ տաք թուրքին, էսօր ասեք գերի չունե՞նք, արա՛: Հա, բեր, գործը քննի, տես, եթե երեխեն իրոք դասալիք է, զենքը ինքնակամ գցել է, հանձնվել է, բեր դատի: Բայց եթե պարզենք, որ իր խոդով չի ընկել պլեն, տարել գցել են պլեն, սարքել են գեղարվեստական ձեւով երեխեքի գլխին ու գցել են պլեն, որ այսօր իրենց մութ գործերն անեն պլենների հաշվի՞ն: Ինձ տարի, երկու ամիս քթիցս բռնած տանես-բերես, հետո ասես՝ գերի չունե՞մ, արա՛:
Համարձակության կոչ ՔՊ-ականներին
Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որը պիտի հնչեր 2021թ. դեկտեմբերի 7-ի Ազգային ժողովի նիստում Երեք ու կես տարի իշխանություն եք։ Դուք՝ ձերոնցով։ Նաեւ ամենանախկիններով։ Բացարձակ իշխանություն։ Արդյունքը՝ մահաբեր ու չարագուշակ։ Չեմ թվարկելու՝ ինչ եք արել։ Իմաստ չկա։ Դժվար է խոսել մարդկանց հետ, ում ուղեղը կառավարվում է մի կետից։ Այդ կետն էլ ազգային-պետական մտածողությունից, բարոյական-հոգեւոր արժեքներից, տղամարդկային արժանապատվությունից
«Իրենք գյադաների հավաքածու են, սա կարող են անել, որ կանչեն ասեն՝ եկեք մի բաժակ սուրճ խմենք, հարցը փակենք եւ 20 հոգով հարձակվեն 3 հոգու վրա». Տարոն Տոնոյան
«Մի՞թե սա հայավարի կեցվածք է, սա թուրքի կեցվածք է, պետք է պատասխան տան»,- այսօր ԱԺ շենքի դիմաց շտապ հավաքի ժամանակ ասաց վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
33 տարի անց․ Գյումրիում դեռ 2770 տնակ կա, որից 500-ի դռները փակ են
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև երկրաշարժից հետո 18 հազար բնակարան է կառուցվել Գյումրիում, բայց դեռ առկա է տնակային անօթևանության չլուծված խնդիր։ «2010 թվականին «Մուշ 2/2 «թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, 2012 թվականին՝ 1756, այդքան կառուցված բնակարաններից հետո դեռ կա 2770 տնակ, որից 500-ը փակ դռներ են։ 410-ը մոտավոր հաշվարկով, ինչ-ինչ
«Ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք». Գերասիմ Վարդանյանը մանրամասներ է պատմում ծեծկռտուքից
Հավաքի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին՝ «Նիկոլի ստրուկներ» արտահայտության համար:
Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին: Նա մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ,
«Դե եկեք կռվենք, տենանք ով է ուժեղ… Ես անձամբ պատրաստ եմ յուրաքանչյուր պատգամավորի կոկորդը կրծեմ». ՔՊ-ականներին կանչում են ԱԺ շենքի
«Մենք այդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք: Չենք ուզում ոչ ոստիկանների հետ բախվենք, ոչ ինչ-որ մեկի: Այստեղ սպասում ենք այդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, եթե այդքան դուխով են, թող գան»,- այսօր ԱԺ շենքի դիմաց շտապ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը: Նա խոսքով՝
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում վերընտրվել է մահապատժի վերացման հարցով գլխավոր զեկուցող
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում միաձայն վերընտրվել է մահապատժի վերացման վերաբերյալ գլխավոր զեկուցող: ՀՀ Ազգային ժողով
ՄԱԿ-ի դատարանը հրապարակեց ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը. ի՞նչ է պարտավորեցնում Ադրբեջանին Հաագայի դատարանը
ՄԱԿ-ի դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով:
Վանաձորում դեռեւս 90 ընտանիք քարե բնակարան տեղափոխվելու կարիք ունի
«Երկրաշարժից տուժած բոլոր քաղաքացիներն ապահովվել են բնակարանով։ Այսինքն, պետությունն այդ ընտանիքների հանդեպ պարտք չունի։ Բայց մենք, ինչպես գիտեք տնակային ավաններում ունենք ընտանիքներ, որ ապրում են եւ դա կառավարության ու մարզպետարանի ուշադրության կենտրոնում է»,-խոսելով Լոռիում 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նա նշեց, որ կառավարությունը փորձում է
Ո՞րն է եղել ԱԺ-ում ծեծկռտուքի պատճառը
Հարցին՝ Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմի կողմից պատգամավորի հասցեին ուղղված «արա» ռեպլիկ եղե՞լ է, թե՞ ոչ՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Ես որքանով գիտեմ, ամեն ինչ եղել է պատգամավորի կողմից նման ռեպլիկ անելուց, որին հաջորդել է միմյանց միջեւ զրույց, որն էլ հարթվել է: Շարունակվել է արդեն կազմակերպված: Փորձագետները օգնականներին հրավիրել են, պատգամավորներն էլ սպասել»:
Ալեն Սիմոնյանի մամլո խոսնակը ներկայացնում է նրա չմոնտաժված զրույցի սղագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայի Սենատում պաշտոնական հանդիպումից հետո ընդունելությանը ներկա էին նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Նրանց հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անկաշկանդ մթնոլորտում, ոչ հրապարակային զրույց է ունեցել: Զրուցել են որպես ՀԱՅԵՐ և բացարձակ անկեղծ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահն աշխատել է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻՆ
«Երեքին հրավիրում են Ռուբինյանի սենյակ սուրճի, մեկ էլ ներխուժում են 20 հոգի, նրանց մեջ պատգամավորներ, սկսում են հարվածել». Վարդեւանյանը մանրամասներ է պատմում
Վարդեւանյանն ասաց, որ այնպես չի, որ կարողացել են ծեծել ու ընդգծեց, թե երեքի դեմ քանի հոգով են եղել. «Ամենացավալին այն է, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ծառայակիցների ներկայությամբ…Նորմա՞լ եք դուք համարում, որ ինչ-որ մեկի խաբեն ասեն՝ արի կոֆեի ու ծեծեն»:
«Բնակիչներն ինձ էլ չթողեցին տնից դուրս գամ, ասում էին՝ որտեղ մենք՝ այնտեղ դուք»,-Սեմյոնովկայի ղեկավարը՝ ՏԻՄ ընտրությունները բոյկոտելու մասին
Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները դեմ են իրենց համայնքների միավորմանը, այդ պատճառով էլ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել: «Մերը փոքր համայնք է, Դիլիջանի թունելը, որ բացեցին՝ մեր գյուղը լրիվ կտրվեց ճանապարհից: Իսկ Սեւանից 25 կիլոմետր հեռու ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը: Նա ներկայացրեց պատճառը՝ Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ինչու են բոյկոտել դեկտեմբերի
«Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր»-ը արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո». Փարաքարում «Ապրելու երկիր»-ը հաղթանակ է տարել
«Ապրելու երկիր»-ը իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում արձանագրված արդյունքները, ստանալով մոտ 20,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 10%)՝ ներկայացված լինելով 13 համայնքներում 41 ավագանու անդամներով։
«Պատասխան ես տալու, Ալե՛ն Սիմոնյան, ամեն մի խոսքիդ համար». Անհետ կորած զինծառայողի հարազատ
Արսեն Ղուկասյանը կոչ արեց ոչ միայն անհետ կորածների և գերիների ծնողներին, այլ նաև զոհվածների և վիրավորների ծնողներին հավաքվել և գնալ իրենց երեխաների պատասխանը ստանալ
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել
«Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու
«Գաղտնի պայմանավորվածություններ կան բանավոր ու Ալիեւը վստահ է, որ դա լինելու է, դրա համար էլ ասում է». Սեյրան Օհանյան
Երբ անհրաժեշտ է զինվորական ստորաբաժանում՝ մարտական հերթապահության առումով արագ տեղակայել, որոշում ընդունել՝ չեն անում, բայց ադրբեջանցիների մաքսակետի դիմաց միանգամից այդ «բուդկեն» տեղադրել են: Սա նշանակում է ժողովրդից թաքուն իրականացնել ռեալ սահմանների ճշտումներ:
Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը
«Սրանով գործատու-աշխատող հարաբերություններում անասելի լարվածություն կլինի»․ պատգամավորը՝ չպատվաստվածներին աշխատանքից հեռացնելու մասին
Չի կարելի ստեղծել իրավիճակ, երբ իրավունքը հետին պլան է մղվում, անգամ եթե նպատակը կարեւոր է
Հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել էր հեռանալ, կրակահերթ է արձակել. Վաղարշապատում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի Ֆրիտյոֆ Նանսեն փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, անձնական հարցերի
«Բարոյականությունից զուրկ գնահատական է դա». Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Սեյրան Օհանյանն ասաց, որ յուրաքանչյուր արտահայտություն գերիների հետ կապված պետք է շատ զգույշ արտաբերել: Նա նաեւ նկատեց, որ մեկ տարի է անցել, գերիների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով չի ստեղծվել:


















































