Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ասում եք՝ ՔՊ-ն փո՞ղ է բաժանում, ՔՊ-ն փող ունենա, իր քարոզարշավը կկազմակերպի». Ռուստամ Բաքոյան

Դեկտեմբեր 07,2021 22:02 Share

ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին, ասաց. «Ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Այն նպատակը, որ իշխող ուժը իր առջեւ դրել է, այդ նպատակին կարողացել ենք ծառայել՝ թույլ տալով արդար, ազատ, մաքուր ընտրություններ»:

Հարցին՝ դուք ի՞նչ արդար ընտրությունից եք խոսում, համացանցում հրապարակված խախտումներին հետեւե՞լ եք՝ Բաքոյանը պատասխանեց. «Ձեր հարցը իրականությունից բավականին հեռու է: Եթե դպրոցում կան մանկավարժներ, ովքեր դպրոցում փորձելու են իրենց դասաժամը որպես քարոզարշավ օգտագործել, քաղաքական հայտարարություններ անել երեխաների շրջանում, ես դատապարտում եմ նման ուսուցիչների, տնօրենների վարքագիծը»:

Երբ լրագրողներն ասացին՝ գումար է բաժանվել՝ Բաքոյանը արձագանքեց. «Լո՞ւրջ եք ասում: Ձեր ընդդիմությունը գումար է բաժանում, տանում, հարկեր է մուծում, տանում վարկեր է փակում, եկել ասում եք՝ ՔՊ-ն փո՞ղ է բաժանում: ՔՊ-ն փող ունենա, իր քարոզարշավը կկազմակերպի: Մենք չենք գողանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել