Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել

Դեկտեմբեր 07,2021 18:05 Share

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ եւ հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաեւ, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել