Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը որ չեկավ՝ լավ չի լինելու…Նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի ու ասի՝ կներեք». Ցույց՝ կառավարության մոտ

Դեկտեմբեր 07,2021 20:55

«Ալեն Սիմոնյանը հենց հիմա թող ներկայանա այստեղ՝ պատասխան տալու իր խոսքերի համար: Ասում է՝ իմ համար գերի չկա: Այսի՞նքն  չկա: Իմ երեխեն բա ո՞ւր է: Թաղե՞լ է իմ երեխուն, դրել է հողը, բա ո՞նց է ասում չկա: Ալեն Սիմոնյանը որ չեկավ, լավ չի լինելու, խոսք եմ տալիս»,- վրդովված բողոքում էին անհետ կորածների եւ գերիների ծնողները, հարազատները, որոնք կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:

Գերիների ծնողներն ասում էին, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ ազգին, որովհետեւ այդ տղերքը ազգինն են. «Ժամ կլինի, օր կլինի, ինչ կլինի՝ նա պատասխան է տալու: Ալեն Սիմոնյանը գալու է այստեղ, իր հովանավորներն էլ հետը: Իր արարքի համար նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի ու ասի՝ կներեք: Նրա միակ փրկությունը դա է: Իր ներողությունը մեզ պետք չի, ինքը հերոսներին պիտի պատասխան տա»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031