Օրվա լրահոսը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին
Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։ Զրույցի ընթացքում խոսվեց նաև
«Պարոն Վարդեւանյան, ո՞վ է Իլհամ Ալիեւի երազների մասին պատմել Ռոբերտ Քոչարյանին կամ ձեզ»․ Կոնջորյան
Գուցե երբ ուսումնասիրեք Ֆրոյդի տեսությունները, կպարզեք, որ Ալիեւն իրականում լավ երազներ է տեսնում Ռոբերտ Քոչարյանի մասին
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին
Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
Ծեծկռտուք, հայհոյանքներ ԱԺ-ում. ՔՊ-ականները ծեծե՞լ են ընդդիմադիր պատգամավորների օգնականներին
Քիչ առաջ ԱԺ միջանցքում՝ նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես գնում էի մեր աշխատասենյակ, լսում եմ ձայներ, ջարդուփշուր: Մեր տղաների հետ իբրեւ թե խոսակցության է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ
Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել քայլերթ՝ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցները, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Օրվա խորհրդին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է մարզպետ Հայկ Ղալումյանը՝ նշելով հետևյալը․ «Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի
«Նյութը մոնտաժված է… Ովքեր վայր են դրել զենքը ու հանձնվել գերության, կենթարկվեն պատասխանատվության». Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Հարցին՝ դուք այդ տեսանյութում մերժում եք ողջ-առողջ մարդկանց գոյությունը, ոչ թե խոսում քրեական պատասխանատվության մասին, ասում եք՝ նրանք իմ համար գոյություն չունեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, նյութը մոնտաժված է, խոսքը գնում է այլ բանի մասին, բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Նյութը մոնտաժված է»:
Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքից Մխիթարաշենի բնակչի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի
«Ապրել չի նշանակում գոյատևել»․ Միքայել Սրբազան
Այսօր Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ Ֆրիդ Սողոյանի` երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցելուց հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարճ խոսք հնչեցրեց։ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց։ Ապրենք նաև իրենց փոխարեն, ապրենք իրե՛նց փոխարեն, ապրել չի նշանակում գոյատևել, ապրել նշանակում է լիարժեք ապրել՝ իբրև հայ, իբրեւ քրիստոնյա, իբրեւ քաղաքացի, իբրև հայրենասեր ու Աստվածասեր
Իսպանական El País-ն լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը
Իսպանական հեղինակավոր El País օրաթերթի El Viajero հավելվածը՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, լավագույն զբոսաշրջային ուղղություններում այս անգամ ներառել է Հայաստանը՝ իր ընթերցողներին առաջարկելով այցելել մեր երկիր և ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական վանական համալիրների հետ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
«Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս անհնար է երեւակայությունը կառավարել»․ ՔՊ-ական պատգամավոր
Ո՞ւմ մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դառած մարդը մի քանի միլիարդ փող է տանելու
«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:
Գյումրիում նոր բնակարանաշինություն կսկսվի՞․ նորանշանակ փոխվարչապետի պարզաբանումը
Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու նպատակով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից այսօր Գյումրի էր եկել նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը ծնվել է ու մեծացել է հետերկրաշարժյան Գյումրիում ու, ըստ էության, քաջածանոթ է ծննդավայրի խնդիրներին։ Ինչպես ամեն տարի հարգանքի տուրք մատուցվեց Ֆրիդ Սողոյանի քանդակած անմեղ զոհերի հուշարձանի մոտ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա,
Լիլիթ Բլեյան. Դիրքապահ երեխեքին դնել սարսափելի վիճակում` չապահովագրելով նրանց թիկունքը, ու հետո մեկ էլ հաղթանակած մարշալի դեմքով հայտարարել…
Ամոթ մեզ, իրոք։
«Հեյդար Ալիեւի հետ գառ էր ուտում, ձեռքը դրած եւ բերանը բացած նկարվում»․ ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյան էին քննարկում
Եկեք դուք էլ ձեր խիղճը մի քիչ թեթեւացրեք եւ ընդունեք, որ Ալիեւը հաստատ վատ երազներում է տեսնում Քոչարյանին
Լեւոն Բարսեղյան. «ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների»
Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկվի, իջեցվի ԱԺ նախագահությունից, հրաժարեցվի պատգամավորի կարգավիճակից եւ ճանապարհվի տուն:
«Ամուսինս գետնի տակ է, ինքը գնում է Գերմանիա՝ բուժվի». վեճ «Սասնա ծռերի» համակիրների, պատասխանողների շահերի ներկայացուցիչների եւ դատարանի միջեւ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Վարուժան Ավետիսյանի՝ արտերկիր, բուժման մեկնելու միջնորդությունը
«Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն». տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։ Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ: Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ: Ներկայացումից հետո երեխաները հանդիպել
Հայ զինվորականի վառ օրինակ երիտասարդների համար. այսպիսինն էր Գեղամ Մադաթյանը
Հայրենիքը ավելի շատ էր սիրում, քան մեզ։
Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները
«Հայ զինվորականները մի ավտոբուս են փորձել կանգնեցնել, ադրբեջանցի վարորդն ասել է՝ չեմ կանգնի, միևնույն է՝ դուք կանանց ու երեխաների վրա չեք կրակի»
Արմեն Սարգսյանը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին: Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային
««Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին»
Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:
Արայիկ Պապիկյանը պահանջում է արդարացնել Արայիկ Խանդոյանին կամ գործը ուղարկել նոր քննության
Դատախազն առարկեց «Սասնա ծռերի» գործով ՀՀ վերաքննիչ բողոքների դեմ
Գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցագործությունների և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը
Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։
«Քոչարյանացավ» են կպել»․ Արծվիկ Մինասյան
Հերիք այս ամբիոնը չարաշահեք եւ օգտագործեք ձեր քանակական առավելությունը հաշվի առնելով
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հայ-ադրբեջանական սահմանին լիարժեք կայունացման մասին դեռ վաղ է խոսել. Վալերի Սեմերիկով
Ըստ Սեմերիկովի՝ գլխավոր խնդիրներն են ռազմագերիների հարցը, և մի շարք այլ հարցեր, որոնք արտացոլված են եռակողմ պայմանագրում:
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում վերահաշվարկ է պահանջում
Իսկ խոսելով ընդհանուր ընտրական օրվա մասին՝ կուսակցության ներկայացուցիչը նշում է, որ ակնառու խախտումներ չեն նկատել. «Ընտրության հետ կապված, կարծում եմ, էական խախտումներ չկան: Մի քանի տեղ նկատել ենք, որ ընտրատեղամասում պաստառներ են փակցված, տեղեկացրել ենք, հանվել են»:
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն «Անիի ավերակներում» կկարողանան շրջել էլեկտրական կառքով
Ermenihaber. Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։ Նշվում է,
«Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք․ բովանդակությունը 2016թ․ հունվարից հետո չի փոխվել»․ Եղոյան
Ոչ մի սկանդալային բան չեմ ասում, հայտնի բան եմ ասում։ Դա ասել է նաեւ ՌԴ համանախագահողը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել
Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով


















































