Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք, հայհոյանքներ ԱԺ-ում. ՔՊ-ականները ծեծե՞լ են ընդդիմադիր պատգամավորների օգնականներին

Դեկտեմբեր 07,2021 16:50

Քիչ առաջ ԱԺ միջանցքում՝ նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես գնում էի մեր աշխատասենյակ, լսում եմ ձայներ,  ջարդուփշուր: Մեր տղաների հետ իբրեւ թե խոսակցության է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին, մեր տղաներին ծեծում էին: Պատգամավորները օգնականներին առանձին կանչել ու ծեծում էին: Մեր տղաներին հայհոյում էին, ՀՅԴ-ական տղաներին ու ոչ միայն ՀՅԴ-ական… Բան ունեք ասելու, եկեք առանձին ասեք: Ամեն ինչը եղել  Ռուբինյանի աշխատասենյակում»:

Նա ասաց, որ ծեծի են ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականները:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031