Լրահոս
Օրվա լրահոսը

««Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին»

Դեկտեմբեր 07,2021 14:44

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարում են հետևյալը՝

  • Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
  • Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
  • Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
  • Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից

Մնացական Մնացականյան

«ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից՝

Կարեն Գրիգորյան

«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ անունից՝

Տիգրան Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031