Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել քայլերթ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Դեկտեմբեր 07,2021 16:46

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել քայլերթ՝ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցները, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Օրվա խորհրդին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է մարզպետ Հայկ Ղալումյանը՝ նշելով հետևյալը․ «Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 7-ը դարձել է մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որ հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց անասելի ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան անօթևան։

Մեծ էր կորստյան ցավը, սակայն հայ ժողովուրդը իր միասնականությամբ, ամուր կամքով ու հավատով կարողացավ հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետևանքները։ Աղետի օրերին հայ ժողովրդի հետ էր ամբողջ աշխարհը։

Այսօր էլ, ոգեկոչելով երկրաշարժի զոհերի հիշատակը, մաղթում եմ բոլորիս ուժեղ կամք, համբերություն և հավատ վաղվա օրվա հանդեպ»։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031