Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների»

Դեկտեմբեր 07,2021 15:30

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկվի, իջեցվի ԱԺ նախագահությունից, հրաժարեցվի պատգամավորի կարգավիճակից եւ ճանապարհվի տուն:

Սա ՔՊ եւ ՀՀ համար մարտահրավեր է, որը ամենայն հավանականությամբ ՔՊ-ն չի կարողանալու հաղթահարել, հավանաբար կասեն, որ վրիպել է եւ ինքն արժեքավոր ներդրում ունի ՀՀ ժողովրդավարության, հեղափոխության, լրագրության, տիեզերագիտության եւ այլ բաներում, դրանք արդարացումներ են լինելու, հիմնավորումներ չեն լինելու, թե ինչպես կարող էր այդ մտածողությամբ մեկը իշխող քաղաքական ուժից պատգամավոր լինել:

ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների: Փորձեք պատկերացնել, թե ինչեր կխոսի, եթե այլազան թեմաներով խոսեցնեն: Չի կարող չէ՞ կոստյումի գրպաններում լազանիա կամ սպագետի լցրած մեկը կարմիր լույսի տակով չանցնել: Կարող է իհարկե, բայց այդպիսի մարդկանց իշխանավոր լինելը փորձանք է ամբողջ պետության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031