Օրվա լրահոսը

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։

Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ. Ալեն Սիմոնյան

Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով🇦🇲 Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Ներկայ ապառողջ պայմաններուն մէջ, մուրճի հարուածները հայ ժողովուրդի պողպատեայ կամքը դարբնելու միջոցներ չեն. «Ազատ օր»

Որքան ալ հայ միտքը փորձէ անցեալ տարուան պարտութեան արդիւնքը վերագրել անցնող երեսուն տարիներու աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական եւ ընկերային սխալ ընտրանքներու, մարդկային պատմութիւնը անողոք կը դառնայ պարտութեան մատնուած օրուան քաղաքական ղեկավարութեան վրայ, այնպէս ինչպէս յաղթանակի ձեռքբերումի մը պարագային, անխուսափելիօրէն օրուան իշխանաւորները պիտի փորձէին դափնիները իրենց գլխուն վրայ տեսնել։

Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների. ԱՄՆ դեսպան

Դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։

Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Ես նրանց բոլորին անվանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը, և ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել եմ. Վազգեն Սարգսյան

Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։

«Սրանք, կարծես, Ադրբեջանի դեսպանատան աշխատողներ լինեն». բողոքի ցույցի մասնակից կանայք

Ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել, երբ ազերին երբ ցանկանում, գալիս, որ սահմանին ցանկանում՝ կանգնում է, Գորիս-Կապան ճանապարհին ավտոբուս է կանգնեցում, երեխաներին իջեցնում:

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին որոշումը՝ քաղաքական պայքարի կենտրոնում

«Ամերիկայի ձայն». Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդատուն ասում է, որ գիտությունը պաշտպանում է Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչության վերջին որոշումը COVID-19-ի խթանիչ դեղաչափերի ծրագրի մասին: Նա հայտնել է, որ 12 տարեկանից ցածր երեխաները շուտով ևս կարող են պատվաստվել: Վաշինգտոնի կենտրոնում տեղադրվել են ավելի քան 660 հազար դրոշներ՝ ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացած ամերիկացիների: Դրոշների ակցիան

«Տնտեսությունը կայուն է, բայց թռիչքային զարգացման համար դա շատ քիչ է». Սամվել Կարապետյան

Հարցազրույց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ – «Տաշիր» ընկերությունը Հայաստանում իրականացնում է մեծ թվով նախագծեր տարբեր բնագավառներում և ընդհանուր առմամբ ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսական կյանքում։ Որքան էլ խոսենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, այդուհանդերձ հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարության հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այդ իմաստով ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Հայաստանի իշխանությունների

«Ո′չ պարտադիր կլինիկական փորձարկումներին, թող վաղվա համերգը լինի ամենախախանդը, մենք դրան դեմ ենք». բողոքի ցույց

Ազատության հրապարակից ցույցի մասնակիցները բողոքի երթ իրականացրին Երևանի փոքր Կենտրոնում, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ:

Տեղահանված բնակիչներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում արձանագրվել է խարդախության հերթական դեպքը

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.Կաթողիկոսին պատգամը Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 30-ամյակին

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՆՑՔՆ Է ԱԶԳԻ ՀԶՕՐՈՒԹԵԱՆ» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Թռիչքն անավարտ չի մնա. Ցուցահանդես՝ հանուն հերոսի երազանքի իրականացման

Ստեղծվում է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամ

Ռազմական ոստիկանության նախկին պետը, զինագործներ, պատերազմի մասնակիցներ, գործարարներ․ «Թասիբով դաշինք»-ը հրապարակել է իր ցուցակը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի ցուցակը բաղկացած է ավագանու 22 թեկնածուներից։ Քաղաքապետի թեկնածուն իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի Գյումրու նախկին ղեկավար, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբներից մեկի պատասխանատու Կարապետ Պողոսյանն է։ Ցուցակում կան մի քանի գործարարներ, այդ թվում երիտասարդ կին գործարարներ, զինագործ, երկու լրագրողներ, 44 օրյա պատերազմի 4

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Ժենյա Ավետիսյանի և Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ  Փաշինյանի ցավակցական հեռագիրը՝ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին: 1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով

Բողոքի ցույց՝ ընդդեմ «գունագեղ» միջոցառման

Այս պահին կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումները չեղարկելու պահանջով: Ցույցի մասնակիցներից Ալլա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Կատարվածը գերագույն անաստվածություն է, բոլոր մեղավորները պատժվելու են, Աստծո դատաստանը բոլորին հասնելու է։ Այդ ո՞նց եղավ ամբողջ աշխարհում ֆորսմաժորային խնդիրների պատճառով Օլիմպիական խաղերը նախորդ տարի հետաձգեցին ու

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

«Ա1+». «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել։  2002թ հունվարից անազատության մեջ գտնվող  Արամ Խաչատրյանը պնդում է, որ անհիմն կասեցվել է իր տեղափոխումը կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որի վերաբերյալ որոշում կայացվել էր այս տարվա հունիսի 8-ին։ Կասեցումն արվել է գործը վերահսկող դատախազի միջնորդությամբ եւ այդպես էլ նոր որոշում չի կայացվում։ 

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո պիտի հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը. Փաշինյան

2022 –ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը,

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն». L’Œuvre d’Orient

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․ – Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական ​​ համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին: Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների

Պետք է ավելի հաճախ հավաքվենք, քանի որ միասին լուծելու բազում հրատապ հարցեր ունենք. Արմեն Սարգսյան

Նախագահը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին» Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները: Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

«Հայաստանն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը». Արտաշես Թումանյան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ   Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։ Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։ Այսօր մեր

Բացառիկ կադրեր Մեղրիի հրդեհվող անտառածածկույթից. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 20-ի առավոտվանից ուղղաթիռ է ընդգրկվել։ Ցեմենտի պարկերով բարձված ուղղաթիռը պարկերը օդից նետում էր կրակի օջախների վրա։ Կեսօրից հետո, սակայն, քամու պատճառով կրակը նորից բորբոքվել է։ Այս մասին Aravot.am-ին ասել է Մեղրի համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ «Արեւիկ» ազգային պարկում եւս չի հաջողվում մարել կրակի

«‎Կարմիր բերետավորները ակնառու հաճույք էին ստանում 60 տարեկան կնոջը քարշ տալով». Պրոդյուսեր

Արամ Մանուկյանի արձանի մոտ աղբանոց էր, միթե այդպես են դիմավորում Անկախության օրը

ԵԽԽՎ-ն գնահատել է Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքը

Պատվիրակությունը բարձր է գնահատել իշխանությունների լավ համագործակցությունը, ինչպես նաև ընտրության օրը ընդհանուր առմամբ սահուն քվեարկության գործընթացը` միաժամանակ նշելով որոշակի քաղաքական շահագրգիռ կողմերի մտահոգությունները ընտրական գործընթացի և միջավայրի վերաբերյալ, որոնք, թվում է, ազդել են ընտրական գործընթացի վրա:

«Անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու լավագույն առիթ է»

«Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության հռչակագրերը»

Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30-ամյակի առիթով

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին: Մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են՝ 1. Քրիստ Մանվելի Խաչատրյանը 2. Նորիկ

Իշխանությունները հարվածի տակ են դրել ՀՀ անկախությունը. Համահայկական ազգային համաձայնություն

«Փաշինյանն ու նրա ողջ թիմը պետք է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պետական դավաճանության հոդվածով կանգնեն դատարանի առաջ»

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728