Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Սեպտեմբեր 20,2021 20:45

«Ա1+». «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից հացադուլ է հայտարարել։  2002թ հունվարից անազատության մեջ գտնվող  Արամ Խաչատրյանը պնդում է, որ անհիմն կասեցվել է իր տեղափոխումը կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որի վերաբերյալ որոշում կայացվել էր այս տարվա հունիսի 8-ին։

Կասեցումն արվել է գործը վերահսկող դատախազի միջնորդությամբ եւ այդպես էլ նոր որոշում չի կայացվում։  Իսկ քանի դեռ չկա վերջնական որոշում, դատապարտյալը չի կարող բողոքարկել։  Արամ Խաչատրյանը այս հարցով նամակ է ուղարկել նաեւ վարչապետին։

Դատապարտյալն ասում է, որ թեեւ ինքը արդեն մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել,  վերադաս մարմիններից որեւէ ներկայացուցիչ իրեն չեն այցելել։

Հիշեցնենք՝ որոնք են կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների (ռեժիմների) տարբերությունները։

Կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել  ցերեկային  բոլոր ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Մինչդեռ կիսափակ ռեժիմում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930