Օրվա լրահոսը

«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ. Ձյունիկ Աղաջանյան

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել «Radio Republik Indonesia» ռադիոկայանին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին (Radio Republik Indonesia)` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները: Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական

Սիրիայում ահաբեկիչների որոշ ճամբարներին ռուսական ուժերի հասցրած հարվածները որեւէ կապ չունեն մեր իրավիճակի հետ. փորձագետ

Կարեն Վրթանեսյանը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Արցախ ուղարկվող ահաբեկիչների ճամբարների վրա պատրաստվող հարձակման վերաբերյալ տեղեկության մասին

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են հակամարտության գոտում իրադրությունը

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի

Չհասցրեց այս անգամ կատարել կնոջը տված խոստումը

«Այլընտրանք չկա, պիտի գնամ քո եւ Արազի համար (Արազը դուստրն է–խմբ․) ու անպայման հետ կգամ»,–կնոջը՝ Գայանեին ասել էր ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ  Քրիստափոր Արթինը: Բայց նա չհասցրեց հաղթանակած  վերադառնալ, սովորույթի նման, տուն մտնելուց՝  գրկել կնոջն ու 10-ամյա դստերը, առաջին անգամ չկատարելով  խոստումը։ Քրիստափորը զոհվեց հոկտեմբերի 6-ին՝ Լուլասազ բարձունքը գրավելիս։ 48 տարեկան էր, ծնունդով

Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի. Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ նրանց հարցերին: «Այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի

«20 մեղադրյալից միայն Գագիկ Ծառուկյանն է կալանավորված». Երեմ Սարգսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանն առաջնագծում է

Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել. «Ալիք մեդիա»

«Ալիք մեդիա». Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ  Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում  անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: «Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ

«Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ մեր զինված ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակ տանում են կոնկրետ միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտավարական և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա:ց

ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոս

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: – Վեհափառ Հայրապետ, Հայոց եկեղեցին, հայ ժողովուրդը և իսլամ դավանող ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ մշտապես ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Թեժացնելով կրքերը՝ շատերը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել որպես «կրոնների պատերազմ»: Արդյոք ճի՞շտ

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով

Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

«Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է». Վահրամ Պողոսյան

Արցախի Հանարապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է»:

Հասկանալով ուրիշին՝ օգնում ես քեզ․ էմպաթիան՝ մարդու կյանքը բարելավող կարևոր գործոն

Այսօր, երբ առավել քան երբևէ ակնառու է, թե ինչպիսի կործանարար դեր ունի անտարբերությունը մարդկության կյանքում, ավելի կարևոր է դառնում մարդու մեջ էմպաթիայի զարգացման անհրաժեշտությունը։ Հոգեբանական այդ վիճակին էլ անդրադարձել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում։ Էմպաթիան անձի՝ ուրիշի հոգեվիճակը, նրա զգացմունքներն ու մտածելակերպը հասկանալու, նրա հետ ապրումակցելու, կարեկցանքի ընդունակությունն է, որը, չափազանց կարևոր դեր ունենալով մարդկային

«ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում, և դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև. РБК – Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։

Մուշեղ Շուշանյանը վնասվածք է ստացել

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի վիրավորումը ձախ սրունքի հատվածում է, ոսկորը ջախջախված է, բեկորային վիրավորում է ստացել, ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել է «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ այսօր Շուշանյանը պետք է վիրահատվի։  

Ճանաչենք մեր հերոսներին

Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար: Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային

«Գաղտնի» պահեստը, «ղոչաղ» աղջիկներն ու ռազմաճակատի սնիկերսները

Անչափահաս գորիսեցիները կամավորություն են անում, ասում են՝ կարեւոր գործ են անում Արցախի համար

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միխայիլ Մյասնիկովիչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Նախագահի կոչում, մասնավորապես, նշված է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ «Որպես իր անկախության համար պայքար

Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան ռազմական առումով ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դղիանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական առումով ներգրավված է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը։ «Նորությունն այն է, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի հակամարտությունում։ Դա հղի է հակամարտության միջազգայնացման ռիսկով»,- ասել է Լե Դղիանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր Ղարաբաղում սիրիացի գրոհայինների տեղակայման  փաստը։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Նորից թիրախավորվում է Շուշին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն։

Ադրբեջանական թատերական զորքերը. ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Բաշար ալ-Ասադի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունը՝ ասելով, որ Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները: Ավելի վաղ Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ։ Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ստորագրել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության 2020

Գերմանիայի ԱԳՆ․ ԵՄ-ն պարտավոր է ճնշում գործադրել Բաքվի վրա

Մինչ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի կողմից ոչ մի նմանատիպ ազդակներ չենք ստանում։ Գերմանիայի Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը։ Նա Ադրբեջանին կոչ է արել համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ։  «Եթե Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չփոխի, Եվրամիությունը պարտավոր է ճնշում գործադրել Բաքվի

Անմահացավ ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեի ներկայացուցիչ՝ Քրիստափոր Արթինը

Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Լուլասազ բարձունքը գրավելիս, անմահացավ ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեի ներկայացուցիչ՝ Քրիստափոր Արթինը: Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, ընկերներին և հպարտանում, որ եղել ենք անմահացած հերոսի ժամանակակիցն ու ընկերը: ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտե Լեռնահայաստան մարզային կոմիտե

Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը

Սիրելի ՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում. Աննա Նաղդալյան

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից

Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս փոքրամարմին ու մանկադեմք ՀՍԿԱՆ Դոխոյան Հարությունն է։ Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ»։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031