Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ահաբեկիչների որոշ ճամբարներին ռուսական ուժերի հասցրած հարվածները որեւէ կապ չունեն մեր իրավիճակի հետ. փորձագետ

Հոկտեմբեր 07,2020 23:20

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը  «Ռուսկայա վեսնա»- քարոզչական ռեսուրսում տեղ գտած տեղեկությունը, թե ՌԴ ՕՏՈՒ-ն (Ռուսաստանի օդատիեզերական ուժերը)հարձակում է պատրաստում Արցախ ուղարկվող ահաբեկիչների ճամբարների վրա, հավաստի տեղեկություն չի համարում:

«Անհուսալի աղբյուր է, զուտ քարոզչական տեղեկություն: Ռուսական ուժերը նախօրեին հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկիչների որոշ ճամբարներին, բայց դա որեւէ կապ չունի մեր իրավիճակի հետ, դա զինված գործողություն է, որ արվում է,: Ռուսական որոշ քարոզչական ալիքներ տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը օրեր առաջ այնտեղ զոհված ռուս գեներալի վրեժն էր: Ամեն դեպքում, այն խմբավորմանը, որին հարվածներ է հասցվել, չի հիշատակվում, որ այդ ուժերը Արցախում գործողությունների մասնակից են»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ  Սիրիացի զինյալները վարձատրության դիմաց գաղտնազերծել են Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար ահաբեկչական բանակի ուսումնական ճամբարները՝ «Իդլիբ» դեէսկալացիայի գոտում: Իրականացվել է օպերատիվ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է»,- հայտնում է War Gonzo Telegram-ալիքը:

Իսկ ինչպես հայտնում է «Ռուսկայա վեսնա»-ն, վկայակոչելով Սիրիայի անվտանգության մարմինների աղբյուրը, «ի պատասխան ահաբեկչական օբյեկտների կոորդինատները հանձնելու կոչին, թուրքամետ զինյալները մեր հետախույզներին տեղեկացրել են զինյալների ուսումնական ճամբարների մասին, որոնցում մարզվում են եւ՛ միջազգային ահաբեկիչներ, եւ՛ այլ վարձկաններ, որոնք այնտեղից ուղարկվում են պատերազմ Լեռնային Ղարաբաղում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031