Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին. «Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»

Հոկտեմբեր 07,2020 21:55

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանում իրավամբ բարձր են գնահատում Ձեր ծանրակշիռ ներդրումը՝ մեր պետությունների միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի և հոգևոր մտերմության, փոխվստահության բարձր մակարդակի և ժամանակակից խնդիրների նկատմամբ մոտեցումների միասնականության վրա:

Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031