Օրվա լրահոսը
Մեծապես ողջունելի է համահայկական միասնականությունը, որը գրավականն է մեր հաջողության. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Աշխարհասփյուռ հայությունն աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին
Արծրուն Հովհաննիսյանը՝ ծաղրի կենտրոնում հայտնված Հաջիեւի լուսանկարների եւ Զաքիր Հասանովի մասին
Ինչո՞ւ է ընդհատակ անցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ հանդես չի գալիս ամենօրյա հայտարարություններով
Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ. ՀՀ արդարադատության նախարար
Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ
Մերուժան. «Հայրենիքիս»
Շարքը նվիրվում է Հայոց բանակի քաջարի ռազմիկներին Ա Ում էլ որ կանչեմ՝ առաջինը քո անունն եմ տալու, Ինչ էլ որ տեսնեմ՝ երազս քեզնով պիտի կատարվի, Ես կարոտ ունեմ եւ հեռուներ եմ շուտով երթալու, Սակայն չեմ ուզում, որ իմ հոգուց քո լույսը օտարվի: Բ Երկիր, բյուր խաբված քո զավակներից եւ օտարներից, Շահասերներից կեղեքված, լքված, մերկ ու
«Ավրորա»-ի հիմնադիրները 2 միլիոն դոլար են նվիրաբերում Հայաստանի եւ Արցախի անմիջական կարիքները հոգալու եւ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական ֆինանսավորումն ապահովելու համար
Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում եւս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։
Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով. 2020-ի բյուջեում փոփոխություններ են արվում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն ասաց, որ կառավարությանը պետք է տալ ճկուն գործիքակազմ, պետք է կողմ քվեարկել, որ ՊՆ-ն որեւէ բանի կարիք չունենա:
ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությա՞նը ռմբակոծելու համար. վարչապետի հարցազրույցը The New York Times-ին
ԱՄՆ-ն հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների:
«ԻԳԼԱ» համակարգով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ. հերոսական դրվագներ ռազմաճակատից
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»:
«Ադրբեջանի ԶԼՄ-ներում արդեն քանի անգամ Արցախի որոշ շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են ՀՀ-ի մաս». ՊՆ ներկայացուցիչ
Տարածված տեսանյութը, որը փորձում են որպես ապացույց ներկայացնել, իրականում որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է տեղի ունենում հրթիռային արձակումը, Հայաստանի՞ հատվածից է, թե՞ Արցախից
Նրա օրինակը մեծ դերակատարություն կունենա մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում. մարզպետն այցելել է Արցախի հերոսի ընտանիքին
Նրանց հետ կիսելու հպարտության, ինչու ոչ, ուրախության այն մեծ զգացողությունը, որն այսօր ազգովի ապրեցինք Դավթի գործած մարտական սխրանքների և Արցախի պետական բարձրագույն պարգևի արժանանալու մասին լուրը լսելով
Արցախի նախագահի խոսնակի կոչը՝ Ադրբեջանին. Խաղաղ բնակչությանը կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որ խուսափեն հնարավոր զոհերից
Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։
Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը
Երբ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով, ճակատում պայքարը համառ է ու հաղթանակող:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊԲ-ն արժանի հակահարված է հասցնում թշնամական ուժերին
ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին
Լոս Անջելեսում հայերը ցույց են արել. CNN-ը կատարել է ցուցարարների պահանջը (ֆոտոշարք)
Լոս Անջելեսում հայ համայնքը երկու օր է բողոքի ցույցեր է անում՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի: Նրանք փակել էին քաղաքի գլխավոր փողոցները, եւ այդպիսով փորձում էին ուշադրություն հրավիրել Արցախում ընթացող պատերազմական գործողությունների վրա, ինչպես նաեւ պահանջում էին CNN-ից լուսաբանել արցախյան պատերազմը: ԱՄՆ-ում բնակվող լրագրողներ Արթուր Սահակյանը եւ Արամ Արարատյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրել
Հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան
«Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Սկսում ենք բարձր անցանելիության ռեանիմացիոն մեքենաների ներկրում. Ավետիք Չալաբյան
Եթե դուք ցանկանում եք նյութապես աջակցել մեր գործունեությանը, կամ էլ ունեք հասունության բարձր մակարդակում գտնվող տեխնոլոգիական նախագծեր, որոնք իրենք ֆինանսական աջակցության կարիք ունեն, խնդրում եմ գրեք ինձ անձնական նամակով։
«Ուսուցիչդ սպասում է քեզ՝ այս անգամ քեզնից դասեր առնելու»․ Չինաստանից՝ հայ ուսուցչուհի Մարինե Սահակյան
«Չեք պատկերացնի, ինչքան դժվար է այս օրերին հայրենիքից հեռու գտնվելը։ Բազմաթիվ աշակերտներս, ընկերներիս զավակները, երկու դստրերիս համադասարանցիները հիմա առաջնագծում են»,–ասում է նա։
«Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ». Արայիկ Հարությունյան
Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:
Հաջողվել է խուսափել ՔԿՀ-ներում կորոնավիրուսային համաճարակի բռնկումներից, իսկ կիրառված սահմանափակումները եղել են ողջամիտ և մարդու իրավունքների համատարած խախտումների չեն հանգեցրել. զեկույց
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով` մինչև 2020թ. ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ։
Լահիջան քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է
Նա նշել է, որ պատերազմ հրահրողները փորձում են այդպիսով Իրանի շուրջ ստեղծված օղակը ավելի փոքրացնել։
Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. Արցախի ՊՆ
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի ԿԳ նախարարը՝ ուղերձի փոխարեն. «Քո աշակերտները արյան գնով գրում են մեր ռազմարվեստի պատմության փայլուն էջերը»
Շուտով նորից դասարան կմտնես և, կոկորդիդ հեղձուկը սեղմելով, նոր սկիզբ կդնես և դասդ կսկսես ողջերին ու ընկածներին փառք տալով։
Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ահաբեկչության ֆինանսավորմանը. պաշտոնական նամակ
Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում:
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում հայտնում է. «Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3301210126581791
«Իմ քայլի» պատգամավորը ի նշան բողոքի հրաժարվել է հայ֊իսրայելական բարեկամական խմբի անդամությունից
Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությունը
Հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով` ի պատիվ Արցախում մարտնչողների
Եվ երկինքն իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնեց քայլ առ քայլ կերտվող մեր հաղթանակին
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով: Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս
Ադրբեջանական կողմի «ապացույցի» վրա ծիծաղում են հայ օգտատերերը
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը լուսանկար է հրապարակել, որն իբր ապացուցում է, թե հայկական կողմը հրթիռ է նետել Մինգեչաուրի ՋԷԿ-ի վրա, որը, իբրեւ բախտի բերմամբ, չի պայթել: Հայ օգտատերերը, նկատելով, թե ինչ գեղեցիկ է համապատասխանում փոսը հրթիռին, այդ լուսանկարի վրա բազմաթիվ հումորներ են արել, ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Այս ամենը վկայում է հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների նպատակի և ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին. Արման Թաթոյան
Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած


















































