Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԿԳ նախարարը՝ ուղերձի փոխարեն. «Քո աշակերտները արյան գնով գրում են մեր ռազմարվեստի պատմության փայլուն էջերը»

Հոկտեմբեր 05,2020 09:12

Ուղերձի փոխարեն…

Սիրելի՛ Ուսուցիչ,

այսօր Դու կրկին դատապարտված ես հաղթահարելու այն դաժան ու մահաբեր փորձությունները, որ ապրում ես րոպե առ րոպե, ժամ առ ժամ։

Դու երրորդ անգամ ես ապրում քո կրթած ու դաստիարակած աշակերտներին կորցնելու անդառնալի կորուստը, երրորդ անգամ իմաստավորում նրանց նաhատակման խորհուրդը,և սա սարսափելի է։ Ինչպես նրանք են հարատևում քո մտքերի ու հիշողության խորքերում, այնպես էլ Դու ես մինչև վերջ դառնում նրանց գաղափարների ու համոզմունքների ուղեկիցը։

Դու իշխանավոր ես և ոչ վարժապետ, Դու այսօր շարունակում ես հաղթել, որովհետև Քո աշակերտները արյան գնով գրում են մեր ռազմարվեստի պատմության փայլուն էջերը։

Դու արժանապատիվ ես ու հաղթանակած, որովհետև այդ նույն ոգով են համակված սահմանը պահող և թշնամու ողնաշարը ջարդող Քո սաները։

Գիտեմ, որ Քեզ համար դժվար է, բայց համոզված եմ, որ հոգեպես չես ընկրկի, չես նահանջի և ոգեղեն էությամբ ու բարձր կազմակերպվածությամբ կպահես Հայրենիքի հոգևոր , մտավոր կյանքի և մեր ազնվականության ամբողջականությունը։

Շուտով նորից դասարան կմտնես և, կոկորդիդ հեղձուկը սեղմելով, նոր սկիզբ կդնես և դասդ կսկսես ողջերին ու ընկածներին փառք տալով։

Անտրոհելի է Քո կոչումը,

Անսքող՝ Քո վեհությունը,

Ես հավատում եմ Քեզ ու Քո երդման գրին։

Ակնածանքով ու խոնարհումով առ Քո անուն՝ ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյան։

Ուղերձի փոխարեն…Սիրելի՛ Ուսուցիչ,այսօր Դու կրկին դատապարտված ես հաղթահարելու այն դաժան ու մահաբեր փորձությունները,…

Gepostet von Լուսինե Ղարախանյան am Sonntag, 4. Oktober 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031