Օրվա լրահոսը

Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, եւ կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները. «Հրապարակ»

Այսօր արդեն մենք ենք հանդուրժողականության եւ համբերության կոչում այդ մարդկանց, որոնց համբերությունը սպառվելու վրա է։

Նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը անվանում չունի եւ չի ունեցել. «Հայկական ժամանակ»

«Դա  մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան է եւ վերջ, իսկ այդ անունը, որը շահարկվում է, մի անվանում է, որը քանդակագործն իր աշխատանքի ընթացքում գործածել է»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 97 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

2019թ. ցուցանիշից պակաս, 2018թ. ցուցանիշից ավել. այս տարվա պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ. «Ժողովուրդ»

2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018թ. ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի ձերբակալումը բողոքարկվել է դատարան. «Հայկական ժամանակ»

«Սամվել Մկրտչյանը այնքանով կապ ունի այդ հանցագործության հետ, որքան՝ մեզնից յուրաքանչյուրը»

Աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը, որ անխոչընդոտ մեկնարկի ուսումնական տարին. Գարեգին Բ

Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։

Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը. Արմեն Սարգսյան

Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը։

Աննախադեպ սեպտեմբերի 1

Ներկայիս պաշտոնական քարոզչության ամենասիրելի բառերից է «աննախադեպ»-ը: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս երկու տարվա ընթացքում ամեն ինչ աննախադեպ է, եւ, օրինակ, մինչեւ 2018 թվականի մայիսը ճանապարհներ չէին կառուցվում, հրետանին չէր կրակում, ծառ չէր տնկվում, եւ անգամ երաժշտություն չէր գրվում՝ այդքան խորն էր երկիրը թաղված մղձավանջի մեջ: Եվ ահա եկավ պայծառ մայիսը (իմ

ԱՍԵԿՈՍԵ

«Եթե Աստված չկամենար, որ մենք կենդանիներին ուտեինք, ինչո՞ւ պիտի նա կենդանիներին ստեղծեր մսից»: Սառա Փեյլին, ԱՄՆ քաղաքական գործիչ, Ալյասկայի նախկին նահանգապետ

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի,

Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն. «Արարատ» ակումբ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատ»-ի ֆուտբոլիստ: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ

Ստամբուլից վերադարձած «հայ գլուխները» Երեւանում մշտական տեղ չեն գտնում. «Ա1+»

Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի դիմաց  տեղադրվել են 12 մեծ, կոպիտ տաշվածքով քանդակներ։ Հեղինակը քանդակագործ, ինստալացիա և վիդեո արտիստ Սոնիա Պալասանյանն է, ով նաև ամուսնու՝  Էդուարդ Բալասանյանի հետ ՆՓԱԿ-ի համահիմնադիրն է։ Դրանք այն  քարեր են, որոնք  ներկայացվել են 2015 թվականին Ստամբուլի  Մոդեռն արվեստի համալիրում՝ «Քարերի Լռությունը» խորագրմամբ ։ Տասներկու  գլուխները մարմնավորում են  հայ մտավորականներին, որոնք 1915

«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի նախաքննության ընթացքին

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։ Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակ է ուղղել ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգված լինելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ: Այդ մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Իմ մտահոգությունն ու հիասթափությունն

Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի 289 դեպք է հաստատվել

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 289 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 231: Մարտի 16-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 652 նմուշառում, վերահսկվել է՝ 1408 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 9 ՀԻՇԵՑՈՒՄ Հանրապետությունում COVID-19 համավարակով

Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել

Գորիսի քաղաքապետը հերթական բանսարկությունն է համարում իր՝ ծեծկռտուքին մասնակցելու մասին լուրերը

Նոր բացահայտումներ Վանում հայտնաբերված ուրարտական դամբարանադաշտի պեղումներ ժամանակ. Ermenihaber.am

Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել: Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն: 3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված

Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ այցելությունից հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Նախարար Պետրոսյանը Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էր առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և իրեն ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու

Արտակարգ դրության իրավական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Արտակարգ դրության իրավական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը, որն ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի Սահմանադրական, միջազգային և օրենսդրական կարգավորումները: Նախաբան Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Սևծովյան վստահության կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Լավ կառավարման և պետության հաշվետվողականության ապահովումը Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ» ծրագրի շրջանակներում կատարում է արտակարգ դրության ընթացքում ընդունված և մարդու

Շամլուղում ստորգետնյա հանքավայրի պայթյունից բնակիչները խուճապահար են եղել. «Անկյուն+»

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից շահագործվող  Շամլուղի  տեղամասի ստորգետնյա պայթեցումների հետեւանքով, առաջացել են վտանգավոր փլուզումներ։  Մանրամասները՝ «Անկյուն+»-ի տեսանյութում

«Խոհանոցային քաղաքականության» մասին

2018թ. ապրիլյան հեղափոխության բերած սպասումներից մեկն էլ, թերեւս՝ ամենահիմնականը, Հայաստանի սուբյեկտության կամ տարածաշրջանային, նույնիսկ համաշխարհային դերակատարության խնդիրն է: Այդ թեմայով լրագրողա-փորձագիտական դրսեւորումներ կային նաեւ նախընթաց շրջանում, բայց՝ այն կտրվածքով, որ Հայաստանին պակասում է «լեգիտիմ իշխանությունը»: Դեկտեմբերին կլրանա երկու տարին, որ Հայաստանում 80 տոկոս հանրային վստահություն ունեցող իշխանություն է: Սկզբունքորեն ի՞նչ է փոխվել այդ ընթացքում: Հայաստանը

Բալթյան երկրները Լուկաշենկոյին ճանաչել են պերսոնա նոն գրատա

Լատվիան, Լիտվան և Էստոնիան դատապարտել են Բելառուսի նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքները և ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը: Բացի այդ արգելվել է Բելառուսի 30 քաղաքացիների, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը Բալթյան երկրներ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, օգոստոսի 31-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 30 քաղաքացու հանդեպ: Բալթյան երկրներ մուտքն արգելվել

Քննարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացման հեռանկարները

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության ընդհանուր տնօրեն Անդրանիկ Կասպարյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացմանը, ինչպես նաև լիբանանահայերին Արցախի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել բարեգործական հիմնադրամի՝ տարիներ ի վեր

Պետությանը պատճառվել է 934 միլիոն 90 հազար դրամի վնաս

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին Կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը և իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման

Լուկաշենկոն քննարկել է սահմանադրական փոփոխությունների հարցը. գոյություն ունեցող համակարգը «որոշ չափով ավտորիտար» է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոյի հետ և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, Լուկաշենկոն երկրում գոյություն ունեցող համակարգը որակել է որպես «որոշ չափով ավտորիտար»: «Կարծում եմ, որ չնայած այն փաստին, որ մեզ մոտ հասարակական համակարգը որոշ չափով ավտորիտար

Մայրաքաղաք տեղափոխեցին նաև դատախազի տեղակալին․ ո՞վ կլինի Շիրակի դատախազը

Այսօրվանից ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքի է տեղափոխել նաև Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը։ Նա Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մայրաքաղաք տեղափոխվելուց  ու նոր պաշտոն ստանալուց հետո դատախազի ժ/պ էր նշանակվել։ Արտյոմ Օվսյանն այսուհետ կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն` նա կլինի Կարեն Գաբրիելյանը տեղակալը։ Մեր տեղեկություններով, Շիրակի

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված

«Այն լեզվի հիմքերը, որով մեզ Երևանի քաղաքապետարանն է պատասխանում, 37 թվի հարցաքննությունների մեջ են». Հրանտ Տեր-Գաբրիելյան

Պարգևատրվեցին Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի մրցանակակիրները:

Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031