Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն քննարկել է սահմանադրական փոփոխությունների հարցը. գոյություն ունեցող համակարգը «որոշ չափով ավտորիտար» է

Օգոստոս 31,2020 20:33

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոյի հետ և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, Լուկաշենկոն երկրում գոյություն ունեցող համակարգը որակել է որպես «որոշ չափով ավտորիտար»:

«Կարծում եմ, որ չնայած այն փաստին, որ մեզ մոտ հասարակական համակարգը որոշ չափով ավտորիտար է, այնուամենայնիվ, նախագահը պաշտպանում և պահպանում է դատարանները: Բայց դա անձնական պահ է:  Պետք է անել այնպես, որպեսզի աշխատի համակարգը, որը կապված չէ անհատների, այդ թվում Լուկաշենկոյի հետ: Այդ պատճառով կարծում եմ, որ նոր Սահմանադրությունում մենք  ըստ արժանվույն կարտացոլենք մեր դատարանների  կառուցվածքի համակարգը՝ ելնելով շուրջ քառորդ դար մեր համատեղ աշխատանքի փորձից… Շատերը, այդ թվում դատական համայնքում, որոշակի անկախություն են ցանկանում: Չնայած պատրաստ եմ ցանկացածի հետ վիճել, որ ամենաանկախ դատարանը Բելառուսինն է: Թող ոչ մեկ չկասկածի»,-ասել է Լուկաշենկոն:

Վալենտին Սուկալոն իր հերթին նշել է, որ դատական համակարգում  իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է՝ չնայած քաղաքային դատարաններում որոշակի լարվածության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31