Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաք տեղափոխեցին նաև դատախազի տեղակալին․ ո՞վ կլինի Շիրակի դատախազը

Օգոստոս 31,2020 20:20

Այսօրվանից ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքի է տեղափոխել նաև Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը։ Նա Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մայրաքաղաք տեղափոխվելուց  ու նոր պաշտոն ստանալուց հետո դատախազի ժ/պ էր նշանակվել։

Արտյոմ Օվսյանն այսուհետ կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն` նա կլինի Կարեն Գաբրիելյանը տեղակալը։

Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի դատախազի ժ/պ-ի պարտականությունները դրվել են մյուս տեղակալի՝ Վահե Միրզոյանի ուսերին։

Թե ո՞վ կլինի Շիրակի մարզի նոր դատախազը, անհայտ է, խոսակցությունների մակարդակով անգամ դեռ անուններ չեն շրջանառվում։ Ամենայն հավանականությամբ, այս պատասխանատու պաշտոնին կնշանակեն մայրաքաղաքից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31