Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, եւ կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2020 11:10

Հասարակությունն օր-օրի ավելի պահանջատեր ու անհամբեր է դառնում։ 2 տարի առաջվա սիրուց ու հանդուրժողականությունից համարյա ոչինչ չի մնացել։ Այսօր գրեթե չեն լսվում լատինատառ կոչերը՝ թողեք՝ թող աշխատեն։ Իսկ 2 տարի առաջ մեր յուրաքանչյուր քննադատական խոսքին ի պատասխան՝ այդ հանդիմանությունն էինք լսում։ Երիտասարդ հեղափոխականների հանդեպ անզուսպ սեր եւ հավատ կար, նրանց գործելու քարտ-բլանշ էին տվել։ Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, եւ կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները։ Այսօր արդեն մենք ենք հանդուրժողականության եւ համբերության կոչում այդ մարդկանց, որոնց համբերությունը սպառվելու վրա է։ Նրանք փոփոխություններ են ուզում եւ այլեւս սպասել չեն ցանկանում։

Ամեն փոքրիկ վրիպում, որ թույլ է տալիս իշխանությունը, հունից հանում է երեկվա «հանդուրժողներին»։

Անգամ իրենց շահերից բխող քայլերն են մարդիկ սկսել մերժել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930