Օրվա լրահոսը

Հին անձնագրերի տրամադրման ժամկետը 1 տարով երկարաձգվում է. նույնականացման քարտերին անցում կկատարեն 2022-ին

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցին՝ գոնե 2022-ին հնարավոր կլինի՞ կարգավորումները ուժի մեջ մտցնել, որովհետեւ այս գործընթացն անընդհատ հետաձգվում է: Նա պատասխանեց, որ արդեն հանձնաժողով ստեղծվել է, բոլոր տեխնիկական լուծումները կան, պարզապես համավարակի եւ պատերազմական ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ստիպված էին աշխատանքները հետաձգել:

Պատերազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցություն կտրամադրվի

Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Երկրների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու պայմանով կոնվենցիա են ստորագրում. ԱԺ-ում քննարկվում է ՌԴ-ի առաջարկը

Պատգամավորները մտավախություն ունեին, ասում էին՝ եթե գոնե նախաձեռնողը Հայաստանը լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց այս դեպքում նախաձեռնողը ՌԴ-ն է: Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ իրենք հետաքրքրված են եղել ՌԴ-ի այդ առաջարկով ու շուրջ մեկ տարի աշխատել են կոնվենցիային միանալու ուղղությամբ:

Ոստիկանությունը պնդում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը

Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակցած անձանց ուսանող զավակների ուսման վարձերը փոխհատուցելու նախագիծ է պատրաստվում

Վարչապետը վստահեցնում է՝ պատրաստվում է մի նախագիծ, որով նախատեսում են փոխհատուցել պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակցած անձանց երեխաների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը

Էրդողանը կմասնակցի Բաքվում նախատեսվող ռազմական շքերթին

Շքերթը նախատեսվում է դեկտեմբերի 10-ին

Արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին գումարային փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունը վեց ամիս գումար կտրամադրի այն անձանց, որոնք արցախցիներին հյուրընկալել են իրենց տներում

Եվ ուրեմն պարտվել եք դուք, հող հանձնել եք դուք և օր առաջ պետք է հեռանաք հողատուներով. Հովհաննես Սահակյան

Հողը հանձնել է դավաճանն ու իր թիմը, որը այժմ առաջ է քաշում «կռվի դաշտում պարտվել ենք բոլորս» թեզը

«Իրեն կողքից հուշում են իր ընտանիքի իգական անդամները, թե ինչ անի, ինքն էլ անգիտակցաբար անում է եւ խայտառակում է իրեն»

Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի վախերի ու նոր նշանակումների մասին «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջքի հետեւում գործիք է կնքել, ինքը պետք է հրաժարական տա: Ինքը կարող է տարբեր նախարարներ փոխել, վարչության պետեր, այլ գերատեսչության ղեկավարներ, բայց դրանից քաղաքականությունը չի փոխվում: Այստեղ քաղաքական փոփոխությունների խնդիր կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ Փաշինյանի

«Մենք ավերակը կնորոգենք, կապրենք, բայց ես հիմա չեմ գնա Ստեփանակերտ, անվտանգությունս ապահովված չէ». Շուշեցի

Առաջին պատերազմի ժամանակ ես 12 տարեկան էի, Ստեփանակերտից Մարտակերտ գնալիս անցնում էի Աղդամի միջով, որտեղ թշնամին էր, եւ մեզ քարկոծում էին

Դմիտրի Աթբաշյանն ակտիվ հետևողականությամբ բարձրացնում էր քաղավիացիայի խնդիրները, ներկայացնում այդ ոլորտի զարգացման կարևորությունն ու նախապայմանները. Վազգեն Մանուկյան

Անկախությունից հետո նույնպես նա ջանք ու եռանդ չի խնայել ոլորտի ձեռքբերումները պահպանելու, կարևոր նշանակություն ունեցող փոքր ավիացիան զարգացնելու նպատակով, ինչը, հատկապես կենսական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ:

Կառավարությունը կփոխհատուցի Սյունիքում եւ Գեղարքունիքում հրետակոծությունից վնասված անշարժ գույքի համար

Երկու մարզում փոխհատուցման ընդհանուր 75 միավոր անշարժ գույք է հաշվարկվել, եւ միայն մեկ տուն է, որն ամբողջական վնասվել է, այս դեպքում նոր բնակարանով կապահովեն

Տեղեկացրեք Սոլովյովին, որ…

Ցեղասպանը հետևողական է, ու ամբողջացնում է թե Սումգայիթի ջարդերը, թե Բաքվի ջարդերը արդեն Շուշիում:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

2020 թվականը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Համավարակի պատճառով, շինհրապարակ մեկնող աշխատակիցները գարնանն ստիպված են եղել դադարեցնել կամավորական աշխատանքները: Դրանք ստանձնած տանտերերն էլ սկզբում հուլիսյան, ապա նաեւ աշնանն սկսված պատերազմի պատճառով, շինարարություն են իրականացրել կարճատեւ դադարներով: Սեփական տունն ունենալու՝ նրանց երազանքը եւ

1-5 միլիոն դրամ աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած քաղաքացիներին

Կառավարությունը հաստատեց աջակցության ծրագիրը, այն վերաբերվում է զոհվածների ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց

Վարչական դատարանն՝ ընդդեմ նախարարություններից մեկի

«Դատարանը հնարավորություն չունի անդրադառնալ նաեւ այն հարցին, թե սույն հայցադիմումի համար անհրաժե՞շտ է արդյոք վճարել պետական տուրք, թե՞ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից» ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին եւ հանրային իրավահարաբերությունների հասկացությանը: Դատարանն արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում

Արամ Վարդևանյան. Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից . «Փաստ»

Ու դա՝ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ մենք ունենք թե՛ անվտանգային, թե՛ բարոյական, թե՛ առհասարակ մարդասիրական խնդիրներ՝ ռազմագերիների վերադարձի չկատարում:

ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կամրապնդեր մեր անվտանգությունը. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կծառայեր երկարաժամկետ հեռանկարում տեղում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Որպես փորձագետ, այս երկրի քաղաքացի և քաղաքական գործիչ՝ ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ բազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք: Ռուսաստանն ունի բավականին հզոր աշխարհաքաղաքական ներուժ: Բայց ի՞նչ,

Գագիկ Վարդանյան. ՀՀ տնտեսության կառուցվածքը ինովացիոն չէ և դինամիկ չի զարգանում, չի կարողանում փոփոխություններին արագորեն արձագանքել. «Ժամանակ»

Հայաստանը այս պայմաններում կարո՞ղ է մտնել այդ շղթաների մեջ, իհարկե, ոչ, որովհետև Հայաստանի տնտեսությունը հիմա մրցունակ չէ

Ուզում էր Դավիթ Բեկ վերադառնալ եւ փոխել մարդկանց կյանքը․ 20-ամյա Արենի երազանքը կիսատ մնաց

«Բոլորս սրտատրոփ էինք սպասում Արենի վերադարձին։ Պատերազմն ու դավաճանները չթողեցին վայելենք այդ բաղձալի պահը, չենք կարողանում եղբորս մասին անցյալ ժամանակով խոսել։ Երանի կարողանայի հետ տանել ժամանակն ու ջնջել այս մղձավանջը բոլորիս կյանքից»,–մեր զրույցի վերջում ասաց Արեն Ավանեսյանի քույրը՝ Արինեն։

Պաշտոնեական կեղծիքի գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:

ԱՄՆ սենատորներ Մենենդեսը և Փորթմանը Հարավային Կովկասում մարդասիրական ճգնաժամը վերացնելու օրինագիծ են առաջարկել. «Ամերիկայի ձայն»

«Պատերազմի հետևանքներից բացի մենք ականատես եղանք նաև կորոնավիրուսի դեպքերի աճի, ինչն այս պատերազմն էլ ավելի աղետալի դարձրեց»

Վերականգնվել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի դասերը

Ռուս զինծառայողները ականազերծել են դպրոցի տարածքը, կրթօջախում կատարել վերանորոգման աշխատանքներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031