Օրվա լրահոսը
Շվեդիայում Ղուրանի ցուցադրական հրկիզման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել
Շվեդիայի Ռուսենգորդ շրջանում մոտ 300 մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ Ղուրանի հրկիզման պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաընկերությանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ 10-20 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մի քանիսը կալանավորվել է: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների ու փրկարարական ծառայություն իրականացնողների ուղղությամբ քարեր են նետվել, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ տեղի իմամը,
Արցախի տարածք մուտք գործող անձանցից կպահանջվի ներկայացնել ՊՇՌ թեստի թղթային տարբերակը․ Արցախ ՏՇ
Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության
Օգոստոսի 29-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք․ մարզպետարան
Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի
29․08․2020թ․ դրությամբ «Կապանի ԲԿ»-ի Կովիդ-19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ ամփոփ տեղեկատվություն
Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Դեռեւս մարտ ամսին հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու նպատակին։ Շենքում կատարվեցին տարբեր
Կնոջ առողջության պահպանման պարզ բանաձևերը՝ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի մատուցմամբ
Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի հետ -Բժշկուհի Սուվարյան, բժշկության ոսկե կանոն է համարվում «Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել» հայտնի ձեւակերպումը, կինն ինչպիսի՞ հետազոտություններ պետք է անցնի գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար եւ ի՞նչ հաճախականությամբ։ -Միանշանակ համաձայն եմ, որ ցանկացած
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը,
ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր
Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ: Բանակային միջազգային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ունկնդրել են հայկական մեղեդիներ, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը: «Բարեկամության տանը» հայկական տաղավարը կգործի
Պորտուգալիայի և Ավստրիայի նախագահները՝ հանրային տրանսպորտում երթևեկելիս ու խանութում առևտուր անելիս
Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի լուսանկարով, որտեղ նախագահը երթևեկում է հանրային տրանսպորտով։ Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը՝ մեկնաբանել է երգչուհին։ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10218597527752990 Հասմիկ Պապյանի օրինակին է հետևել լիսաբոնաբնակ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը, որն իր ֆեյսբուքյան գրել է․ Ցանկացա կիսվել այս լուսանկարով, որը շատ բան
Օգոստոսի 23-ից 29-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ
Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մենք մեր պատմությունը չենք մոռանում․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախի բարձրագույն պարգևներ հանձնելու արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ հետ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Արցախի կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները և այլք: Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Լիբանանի հայկական համայնքային հանձնախմբին Արցախի կողմից 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնություն է փոխանցվել․ ԱՀ ԱԳՆ
Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի
«Սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են»․ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ: Ցանկանում եմ կիսվել երեկ Սարդարապատում կայացած միջոցառման կապակցությամբ: Երեկ խորհրդանշական օր էր, որովհետև Հայաստանի Հանրապետության առիթով հերոսացման առիթներ շատ ենք
Մարգարիտա Գասպարյանը US Open-ում կմեկնարկի պուերտոռիկացու հետ խաղով
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում հանդես է գալու Ամերիկայի բաց առաջնությունում: Վիճականահության արդյունքում WTA դասակարգման ցուցակի 115-րդ համար Մարգարիտան առաջին շրջանում ուժերը չափելու է 91-րդ հորիզոնականը զբաղեցնող Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պյուիգի հետ: Նրանց հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար. Ամուլսարի հանք-նախաձեռնող խումբ (տեսանյութ)
Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։ Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն, որից $1.4 մլն-ը՝ Գնդեվազ համայնքում։ Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի
ՌԾՖ-ն խնդրել է Եվրոպայի առաջնությունը հետաձգել
Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիային՝ այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգելու առաջարկով: Ռուսաստանյան մամուլը գրում է, որ այդ քայլն արվել է մարզիկների համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով: Տեղեկացվում է նաեւ, որ Հին Աշխարհամասի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով: Աշոտ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի, խորհուրդ ենք տալիս կեղծ սենսացիաներ չստեղծել․ Տիգրան Աթանեսյան
ՀՀ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին: Նախ՝ որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը ՄԵՐԺՎԵԼ Է: Ինչ
Արտահանման աճը տարեվերջին կկազմի 2-5 տոկոս. Աշոտ Թավադյանը դրական գնահատեց ԿԲ նախագահին
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի առկայությունն են նաեւ անհրաժեշտություն համարում:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի
«Լուրջ եւ չփարատված մտահոգություններ ունեմ դատարանների միավորման առնչությամբ». Վիգեն Քոչարյան
Մեծ է գայթակղությունը դատական համակարգի կուտակված խնդիրները մեկ քայլով հանգուցալուծելու, բայց սա ավելի լուրջ խնդիրների առիթ կարող է տալ
Ի՞նչ գույք ունի Լիոնել Մեսսին Կատալոնիայում
Հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի անշարժ եւ շարժական գույքի հետ, եթե Մեսսին հեռանա «Բարսելոնայից»: The Sun-ը հանրայնացրել է, թե ինչ ներդրումներ է կատարել 33-ամյա Լիոնել Մեսսին Իսպանիայում ապրելու 20 տարիների ընթացքում: Արգենտինացին տեղավորվել է թռիչքների համար փակ 6 միլիոն եվրո արժողությամբ մի նստավայրում: Այն գտնվում է «Բարսայի» «Կամպ Նոու» տնային ստադիոնից 19 կմ հեռավորության վրա:
«Խոսքն այն մասին չէր, որ դատավորները գրագետ չեն. սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ ունենք». Մանասյան
ՀՀ-ում գործող սահմանադրական արդարադատության մոդելը հնարավորություն տալիս է եւ պարտադիր է համարում, որ բոլոր դատարանները գործերի քննության ընթացքում սահմանադրական նորմերը մեկնաբանեն եւ կիրառեն
Կորոնատնտեսական ճգնաժամը աղետից կարող է վերածվել զարգացման հնարավորության. Թաթուլ Մանասերյան
ԵԱՏՄ-ն, ըստ տնտեսագետի, Հայաստանին նման հնարավորություն ընձեռում է
Հայտարարություն Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրում փոփոխություններ կատարելու մասին
Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին Հռչակագիրը (այսուհետև՝ Հռչակագիր) հիմնված է Հռչակագրին միացող անհատների համար ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և արձանագրում է այդ անհատների կամքն արտահայտող ռազմավարությունը՝ իր նպատակով ու դրա իրագործման համար լուծելիք խնդիրներով: Ըստ այդմ՝ Հռչակագիրը որդեգրում է նաև այդ ռազմավարության, նրա նպատակի իրագործման ու խնդիրների լուծման որոշակի մարտավարություն, որը կարող է
«ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորումը չի վերացնելու նրանց գործառույթները». Արմեն Մազմանյան
Ներկայումս սահմանադրական արդարադատություն իրականացնում է բացառապես ՍԴ-ն, իսկ մեր առաջարկով՝ այս գործառույթը կբաշխվի ողջ դատական համակարգով
Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կամավորականությունը որպես ուղիղ ճանապարհ
Մի հիմնարար բան, ինչ երեսուն տարվա մեր պետականության ընթացքում չէինք արել, հիմա կարծես թե փորձ է կատարվում անել: Խոսքը աշխարհազորի մասին լրջորեն մտածելու եւ օրենքով սահմանելու պետական նախաձեռնությանն է վերաբերում: Աշխարհազորը հենվում է կամավորականության սկզբունքի, արժեքի վրա: Աշխարհազորով մենք կարողացանք հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, մինչեւ հայ կամավորականների թիկունքում գոյացավ բանակն, ու հասանք 1994թ. Բիշքեկյան համաձայնագրին:
Հայաստանից ՌԴ արտահանման աճը նվազել է, իսկ ներկրումը` 17 տոկոսով ավելացել. Արամ Սաֆարյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճ է գրանցվել. ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները համավարակի պայմաններում ընդգծվում են
Ահազանգ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբի տեղադրման մասին
Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի
«2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է»
«Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում: Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան


















































