Լրահոս
Օրվա լրահոսը

Պորտուգալիայի և Ավստրիայի նախագահները՝ հանրային տրանսպորտում երթևեկելիս ու խանութում առևտուր անելիս

Օգոստոս 29,2020 20:43

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի լուսանկարով, որտեղ նախագահը երթևեկում է հանրային տրանսպորտով։

Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը՝ մեկնաբանել է երգչուհին։

Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը!

Gepostet von Hasmik Papian am Freitag, 28. August 2020

 

Հասմիկ Պապյանի օրինակին է հետևել լիսաբոնաբնակ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը, որն իր ֆեյսբուքյան գրել է․

Ցանկացա կիսվել այս լուսանկարով, որը շատ բան է ասում ու վկայում։ Նման մի խոսուն լուսանկար էլ տեսա սիրելի Հասմիկ Պապյանի էջում։ Բոլորը հավասար են, ազգին ծառայելու համար են… ավելին չեմ գրում։

Լուսանկարում առևտուր անող մարդը Պորտուգալիայի նախագահն է ՝ Մարսելո Ռեբելո դե Սոուզան: Ինքը սովորական մարդ է, հերթ է կանգնում, վճարում է, զբոսնում է, զրուցում է մարդկանց հետ, ոտքով գնում է տուն, ոտքով դուրս է գալիս գնումների, իր ուսանողները պաշտում են իրեն և պատիվ է ասել, որ եղել են իր ուսանողները երկրի ամենաառաջնակարգ համալսարաններից մեկում: Իսկ ամենակարևորը, որ նրան հարգում են և՛ աջերը, և՛ ձախերը, և՛ կենտրոնամետները, և՛ կենտրոնախույսերը: Այսինքն, երբ նա ասում է մի բան, բոլորը հաշվի են առնում դա որպես ազգին միավորող, վեճերը դադարեցնող, համերաշխություն վերականգնող, հավասարակշռված, վստահություն բերող խոսք: Ինքը պրեզիդենտ լինլուց առաջ և հետո նույնպես, կար ու կլինի Մարսելո Ռեբելո դե Սոուզան, մի մարդ, որին չես տարբերի ամենասովորական մարդուց, քանի որ նա ընտրվել է իր ժողովրդին ծառայելու համար: ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Բարի լույս բոլորին։ Ցանկացա կիսվել այս լուսանկարով, որը շատ բան է ասում ու վկայում։ Նման մի խոսուն լուսանկար էլ տեսա…

Gepostet von Nariné Dellalian am Samstag, 29. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31