Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գույք ունի Լիոնել Մեսսին Կատալոնիայում

Օգոստոս 29,2020 15:42

Հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի անշարժ եւ շարժական գույքի հետ, եթե Մեսսին հեռանա «Բարսելոնայից»: The Sun-ը հանրայնացրել է, թե ինչ ներդրումներ է կատարել 33-ամյա Լիոնել Մեսսին Իսպանիայում ապրելու 20 տարիների ընթացքում:

Արգենտինացին տեղավորվել է թռիչքների համար փակ 6 միլիոն եվրո արժողությամբ մի նստավայրում: Այն գտնվում է «Բարսայի» «Կամպ Նոու» տնային ստադիոնից 19 կմ հեռավորության վրա: Նստավայրի տարածքում կա ոչ մեծ ֆուտբոլի խաղադաշտ, լողավազան, վարժասարքերի ծածկած դահլիճ, երեխաների համար խաղահրապարակ եւ դեպի ծով բացվող հիանալի տեսարան:

Մեսսին ներդրում է արել նաեւ հյուրանոցային բիզնեսում: Նա Բարսելոնայից 42 կմ հեռու 28 միլիոն եվրոյով ծովափնյա հյուրանոց է գնել: Չորս աստղանի այդ հյուրանոցն ունի 77 ննջասենյակ՝ ներառյալ հինգ կիսալյուքս եւ մեկ լյուքս համարները: Սեզոնին այդ հյուրանոցի սովորական սենյակ վարձելը հաճախորդի վրա նստում է օրական 116 եվրո: Այստեղ հյուրերի տրամադրության տակ են նաեւ սպա-կենտրոնը, շոգեբաղնիքը, թուրքական բաղնիքը եւ մի քանի լողավազաններ:

Հրապարակման հեղինակների կարծիքով հարուստ ավտոպարկը կտեղափոխվի Լեոյի հետ միասին: 3,2 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ավտոպարկի գլխավոր նմուշը Pagani Zonda-ն է, որ արժե 1,6 միլիոն եվրո: Մեսսին վարում է նաեւ 111 հազար եվրո արժողությամբ Maserati GranTurismo եւ GranTurismo MC Stradale, ինչպես նաեւ Ferrari F43 Spider, որի գինը 192 հազար եվրո է:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ՊՍԺ-ի բրազիլացի սպորտային տնօրեն Լեոնարդոյին հեռախոսով տեղեկացրել է, որ իր որդին որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31